20-01-2026 / 00:40
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանում ու նրա շուրջ ձևավորված իրավիճակի և հնարավոր զարգացումների վերաբերյալ

2026/01/16 17:17
Իրան, Կարևոր, Տեսակետ, Քաղաքականություն

Հաշվի առնելով Իրանում առկա իրավիճակի վերաբերյալ տեղեկատվական վակուումը՝ տարածաշրջանի հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանն այս պահի դրությամբ առանձնացնել հետևյալ ընդհանրական գնահատականները։

1․ Հնարավոր է՝ Իրանի իշխանություններին հիմնականում հաջողվել կառավարելիության հուն վերադարձնել ներքին իրավիճակը։ Գործողություններն իրականացվել են և շարունակվում են ինչպես ուժային կոշտ միջոցների կիրառմամբ, այնպես էլ տեղեկատվական-քարոզչական լայնամասշտաբ արշավով՝ թիրախավորելով խաղաղ ցուցարարների շարքերում սադրիչ խմբերի գործունեությունը և ընդգծելով դրանց կապն Իրանում մեծամասամբ թշնամական ընկալումներ ունեցող Իսրայելի և ոչ միանշանակ վերաբերմունք ունեցող ԱՄՆ-ի հանդեպ։

2․ Իրավիճակին ուղիղ արտաքին՝ ԱՄՆ-ի միջամտության հարցում դեռևս պահպանվում է հետագա քայլերի անկանխատեսելիությունը, անորոշությունը։ Նման իրավիճակի վրա էականորեն ազդում է նախ կանխատեսվող վերջնանպատակի՝ Իրանում վարչակարգի փոփոխության հնարավորության իրատեսականությունը, ցանկալի արդյունքի հասնելուց հետո Իրանում հետագա իրավիճակի կառավարելիության մակարդակի չափելիությունը, ինչպես նաև տարածաշրջանում ԱՄՆ-ի հիմնական գործընկերների՝ Իսրայելի, Թուրքիայի մի շարք կարևոր արաբական երկրների դիրքորոշումները։

3․ Չի բացառվում նաև՝ ԱՄՆ-ն և Իսրայելն այս պահին գնում են Իրանի զգոնությունը բթացնելու ուղղությամբ՝ անակնկալ հարձակման սցենարով շարժվելու նպատակով, ինչպես 12-օրյա պատերազմի դեպքում էր։

4․ Իսրայելի դիրքորոշման հետ կապված․ ներկա զարգացումներում Իսրայելի ուղիղ ներգրավվածությունն այնքան էլ տեսանելի չէ, որը պայմանավորված է հիմնականում նման կերպ Իրանի ներքին քարոզչությանը և իրանական հասարակության իշխանամետ հատվածի միավորմանը չնպաստելու մարտավարությամբ։

5․ Ներիրանական գործընթացներին արտաքին միջամտության զսպման կարևոր գործոն է նաև տարածաշրջանում Թուրքիայի, առանցքային արաբական երկրների դիրքորոշումներն ու ռազմավարական դիրքավորումը։ Իսկ դրա հիմքում ոչ շատ ազդեցիկ, կանխատեսելի Իրանի դերակատարումն է՝ որպես կարևոր հավասարակշռող գործոն տարածաշրջանային աշխարհաքաղաքական, անվտանգային, տնտեսական մի շարք բանաձևերում։

Նախորդ Լուրը

Երկարատև ձյունն ու գիշերվա սառնամանիքները կթուլանան

Հաջորդ Lուրը

ՀՀ նախագահն ԱՄՆ դեսպանին պարգևատրել է Բարեկամության շքանշանով

Այլ Լուրեր

Իրան

Իրանում վերականգնվում է ինտերնետ կապը

19/01/2026
Ադրբեջան

Վրաստանին ձեռնտու չէ Իրանի տապալումը. Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ

19/01/2026
Հայաստան

Հայաստանում նոր կուսակցություն է գրանցվել

19/01/2026
Հաջորդ Lուրը

ՀՀ նախագահն ԱՄՆ դեսպանին պարգևատրել է Բարեկամության շքանշանով

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Նիկոլ Փաշինյանը կպարգևատրվի «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակով

19/01/2026

Ռուսական հեղուկ գազը շատ շուտով Ադրբեջանի տարածքով կմտնի Հայաստան. Նախարարի խոսնակ

19/01/2026

Իրանում վերականգնվում է ինտերնետ կապը

19/01/2026

Վրաստանին ձեռնտու չէ Իրանի տապալումը. Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ

19/01/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)