16-08-2026 / 09:55
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թեոդոսիայի 15-րդ դարի հայկական եկեղեցին կործանման վտանգի տակ է

2026/01/26 11:14
Մշակույթ

Թեոդոսիայի 15-րդ դարի հայկական եկեղեցին հայտնվել է կործանման վտանգի առջև: Սոցիալական ցանցերում տարածվել է եկեղեցու վթարային վիճակի մասին մտահոգիչ հաղորդագրություն։ 2026 թվականի հունվարի 12-ին արձանագրվել է մշակութային ժառանգության դաշնային նշանակության օբյեկտ հանդիսացող Գաբրիել և Միքայել եկեղեցու զանգակատան մասնակի փլուզում։

Հրապարակման հեղինակը զգուշացրել է, որ Ղրիմը կարող է զրկվել պատմության եզակի հուշարձանից։ Հենց այստեղ՝ 1848 թվականին, հայկական ծեսով տեղի է ունեցել նկարիչ Հովհաննես Այվազովսկու և Յուլիա Գրևսի պսակադրությունը։

Եկեղեցին օգտագործման իրավունքով հանձնված է Թեոդոսիայի «Սուրբ Սարգիս» կրոնական կազմակերպությանը, որը մտնում է Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի կազմի մեջ։ Իր գոյության դարերի ընթացքում եկեղեցին բազմաթիվ փորձություններ է կրել․ 1927 թվականի երկրաշարժի հետևանքով ավերվել է արևմտյան գավիթը, իսկ 1962 թվականին փլուզվել է ճակատի մի մասը։ Հետագայում իրականացվել է վերակառուցում․ վերականգնվել է գավիթը, փոխարինվել են պատուհանների և դռների շրջանակները, նորոգվել է տանիքը և փակվել են ճեղքերը։ Այդ ժամանակից ի վեր լայնածավալ վերականգնողական աշխատանքներ չեն իրականացվել։

«Հայկական միջնադարյան ճարտարապետության հուշարձանների թվով Ղրիմը աշխարհում զբաղեցնում է չորրորդ տեղը՝ Արցախից, Արևմտյան Հայաստանից (ներկայումս Թուրքիայի տարածք) և Հայաստանից հետո», – նշել է «Ղրիմի հայերը» պատմական ակումբի ղեկավար Թիմուր Յանը։

Նախորդ Լուրը

Հայաստանից դեպի Եվրոպական Միություն արտահանումը աճել է 9.2%-ով

Հաջորդ Lուրը

Համոզված եմ, որ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը. Փաշինյանը՝ Մոդիին

Այլ Լուրեր

Արցախ

Արցախի բարբառը` iPhone-ների iOS օպերացիոն համակարգում

14/08/2026
Թուրքիա

ՀՀ քաղաքացի երեխաներին կարգելվի կրթվել Ստամբուլի հայկական դպրոցներում

13/08/2026
Թուրքիա

Թուրքիայում վերականգնվում է հայկական եկեղեցի

12/08/2026
Հաջորդ Lուրը

Համոզված եմ, որ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը. Փաշինյանը՝ Մոդիին

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Վրաստանում Սամցխե-Ջավախեթիի նոր նահանգապետ է նշանակվել

14/08/2026

Զելենսկին չի կարողանում ԱՄՆ-ում Ուկրաինայի նոր դեսպան գտնել. Politico

14/08/2026

Վրաստանը երկարաձգել է դեպի Հայաստան և Ադրբեջան տանող նոր մայրուղիների կառուցման մրցույթի վերջնաժամկետը

14/08/2026

Լավրովը բացառել է Ուկրաինայի հակամարտության «սառեցումը»

14/08/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)