02-07-2026 / 05:17
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ֆրանսիայի ԱԺ-ն միաձայն կողմ է քվեարկել հայ գերիների ազատ արձակման բանաձևին

2026/02/04 15:10
Ադրբեջան, Արցախ, Հայաստան

Ֆրանսիայի Ազգային ժողովը միաձայն կողմ է քվեարկել Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման: Այդ մասին հայտնել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը։

Բանաձևի նախագիծը լիագումար նիստի ժամանակ ներկայացրել է խորհրդարանական Լորան Վոկյեն, գրում է Sputnik Արմենիան:

Լորան Վոկյեի հեղինակած բանաձևը ներկայացվել է Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի կողմից և ստացել է սենատում ներկայացված բոլոր 183 անդամների աջակցությունը։

«Մենք զրոյի ենք հասցրել Ադրբեջանի ազդեցությունը Ֆրանսիայում»,- գրել է Փափազյանը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ բԲանաձևի կարևոր կետերը հետևյալն են․

  1. Աջակցություն Արցախի բռնի տեղահանված հայ բնակչությանը, որը զրկվել է նախնիների հողում ապրելու հնարավորությունից։
  2. Ժողովուրդների ինքնորոշման իրավունքի կարևորումը, որը, ըստ բանաձևի, պետք է ներառի նաև Արցախի հայ բնակչությունը։ Շեշտվում է միջազգային հանրության պարտականությունը՝ պահանջել Ադրբեջանից ապահովել վերադարձի և անվտանգության պայմաններ։
  3. Դատապարտվում է Արցախի Հանրապետության նախկին քաղաքական ղեկավարների դատավարությունն ու կամայական կալանքը, և պահանջվում է նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակում։
  4. Կոչ է արվում Ֆրանսիայի կառավարությանը՝ պաշտոնապես պահանջել Ադրբեջանից ազատ արձակել իր մոտ պահվող բոլոր հայ գերիներին։

Բանաձևում նշվում է նաև, որ գերիների հարցի անտեսումը կարող է խաթարել 2025 թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված համատեղ հռչակագրի իրականացումը:

Բանաձևում շեշտվում է, որ այն, ինչ ներկայում տեղի է ունենում հայ բանտարկյալների դատավարության հետ կապված, Ադրբեջանի ցանկության մի մասն է՝ «վարել Հայաստանի գոյությունը ժխտելու համակարգված քաղաքականություն»։ Դա Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում և Ադրբեջանի կողմից վերահսկվող բոլոր տարածքներում հայ բնակչության ոչնչացման քաղաքականության շարունակությունն է, ինչպես նաև պատմական, մշակութային և կրոնական ժառանգության համակարգված ոչնչացումը, ասվում է ֆրանսիացի գործչի հեղինակած բանաձևում։

Նախորդ Լուրը

Առաջադրվել եմ, որ լինեմ ՔՊ-ի ցուցակում. Սրբուհի Գալյան

Հաջորդ Lուրը

65 երկրից 400-ից ավելի մասնագետ․ Հայաստանը հյուրընկալելու է Concours Mondial de Bruxelles հեղինակավոր գինու մրցույթը

Այլ Լուրեր

Ադրբեջան

ՆԱՏՕ-ն դասընթաց է անցկացնում Բաքվում

01/07/2026
Ադրբեջան

Թուրքիան ևս 30 տարի կապահովի Նախիջևանի գազամատակարարումը

01/07/2026
Կարևոր

ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի հետ գործընկերությունն օրենքի գերակայության ամրապնդման ոլորտում. Վասիլիս Մարագոս

01/07/2026
Հաջորդ Lուրը

65 երկրից 400-ից ավելի մասնագետ․ Հայաստանը հյուրընկալելու է Concours Mondial de Bruxelles հեղինակավոր գինու մրցույթը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Վենեսուելայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի հետևանքով զոհվել է ավելի քան 1900 մարդ

01/07/2026

Վրաստանում մահացության մակարդակը 2025-ին հասել է 44.300-ի

01/07/2026

Վրաստանի նախագահը կմասնակցի Այաթոլլա Ալի Խամենեիի հուղարկավորությանը

01/07/2026

Հենրիխ Մխիթարյանը երկարաձգել է պայմանագիրը «Ինտեր»-ի հետ

01/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)