Երևանը կմիանա «Երկրի ժամ» բնապահպանական նախաձեռնությանը, հայտնում է քաղաքապետարանը։ Մարտի 28-ին ժամը 20:30-ից մինչև 21:30-ը մայրաքաղաքում անջատվելու է հիմնական փողոցների և շենքերի արտաքին լուսավորությունը։
Նշվում է, որ վերջին տարիներին Երևանում իրականացվել է արտաքին լուսավորության ցանցի լայնածավալ արդիականացում․ հին համակարգերը փոխարինվել են էներգախնայող, ժամանակակից լուծումներով, ինչի արդյունքում նվազել է լուսային աղտոտվածությունը և բարելավվել է գիշերային միջավայրը։







