Իրանի նախագահի գրասենյակից հայտնել են, որ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի նոր քարտուղար է նշանակվել Մոհամմադ Բաղեր Զոլղադրը: Նա ԻՀՊԿ նախկին զինվորական է: Մահմուդ Ահմադինեժադի կառավարության օրոք եղել է ներքին գործերի փոխնախարար, ԶՈւ ԳՇ պետի տեղակալ: Զբաղեցնում է նաև Համակարգի նպատակահարմարությունը որոշող խորհրդի քարտուղարի պաշտոնը:
Նշենք, որ նա այդ պաշտոնում նշանակվել է իսրայելական հարվածից զոհված Ալի Լարիջանիի փոխարեն։








