14-09-2026 / 17:46
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանն արձանագրել է արեգակնային էներգետիկայի աննախադեպ աճ՝ դառնալով տարածաշրջանի առաջատարը․ փորձագետ

2026/04/28 13:54
Կարևոր, Հայաստան

Հայաստանն արձանագրել է արեգակնային էներգետիկայի արտադրության աննախադեպ աճ՝ դառնալով տարածաշրջանի առաջատարը և մոտենալով համաշխարհային ցուցանիշներին։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի էներգետիկայի գծով ազգային փորձագետ Արա Մարջանյանը՝ ելույթ ունենալով «Տարածաշրջանային զարգացումները և «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հեռանկարները» խորագրով քննարկմանը։

Մարջանյանը նշել է, որ 2025 թվականի դրությամբ Հայաստանին հաջողվել է ձևավորել էլեկտրաէներգիայի արտադրության եզակի և հավասարակշռված համակարգ։ Արտադրված էլեկտրաէներգիայի ընդհանուր ծավալի մոտ 65%-ը համարվում է «կանաչ» էներգիա, ներառյալ՝ ատոմային, հիդրո և վերականգնվող աղբյուրները։

Հատկանշական է արեգակնային ֆոտովոլտայիկ էներգետիկայի թռիչքաձև զարգացումը. եթե 2018 թվականին այս ոլորտը գրեթե զրոյական մակարդակի վրա էր, ապա 2025-ին այն արդեն ապահովում է երկրի ընդհանուր էլեկտրաէներգիայի 14%-ը։ Այս ցուցանիշով, ըստ Մարջանյանի,  Հայաստանը 10 անգամ գերազանցում է Վրաստանին և շուրջ 100 անգամ՝ Ադրբեջանին։

Փորձագետն առանձնացրել է Հայաստանի էներգետիկ ռազմավարության չորս հիմնական ուղղությունները մինչև 2040 թվականը՝ վերականգնվող էներգիա (սեփական ռեսուրսների և էներգախնայողության առավելագույն յուրացում), ատոմային էներգետիկա (գործող բլոկի ժամկետի երկարաձգում և մինչև 2036թ. նոր՝ 1200 ՄՎտ հզորությամբ ատոմային բլոկի կառուցում), տարածաշրջանային կապեր (Հյուսիս-Հարավ էներգատրանսպորտային միջանցքի ստեղծում՝ Վրաստանի և Իրանի հետ բարձրավոլտ գծերի կառուցմամբ), շուկայի ազատականացում (էլեկտրաէներգետիկ շուկայի աստիճանական անցում ազատական մոդելին)

Անդրադառնալով «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը՝ փորձագետը նշել է 2025թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված համաձայնությունների և TRIPP ծրագրի կարևորությունը՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ի հետ համագործակցությունը ներառում է ոչ միայն ներդրումների խթանում և ցանցերի արդիականացում, այլև փոքր մոդուլային ռեակտորների ներդրում ու կիբերանվտանգության ապահովում։

Փորձագետը նաև անդրադարձել է ոլորտում առկա լուրջ խնդիրներին։ Ըստ Մարջանյանի՝ արեգակնային էներգիայի բուռն աճը ստեղծել է համակարգային անհավասարակշռություն, ինչը հաղթահարելու համար անհրաժեշտ է ստեղծել կուտակիչ հզորություններ, ընդլայնել արտահանման ուղիները, ինչպես նաև վերադառնալ միջազգային նախագծերին, օրինակ՝ Հայաստանի վերաինտեգրմանը Սև ծովի ստորջրյա մալուխի ծրագրին, քանի որ տարածաշրջանում արտահանման ենթակա «կանաչ» էներգիայի իրական պաշարներն այսօր առկա են միայն Հայաստանում։

Մարջանյանը շեշտել է, որ առաջիկա տարիներին Հարավային Կովկասում սպասվում է «կատաղի մրցակցություն» էներգատրանսպորտային ենթակառուցվածքների և բարձր տեխնոլոգիական հզորությունների` տվյալների կենտրոններ, AI համար։ Այս համատեքստում, ըստ նրա, Հայաստանի համար կենսական է պահպանել առաջատարի դիրքը և ժամանակին իրականացնել ռազմավարական նշանակության նախագծերը։

Նախորդ Լուրը

Թրամփը խախտել է բրիտական թագավորական արարողակարգը՝ դիպչելով Չարլզ III-ի ուսին

Հաջորդ Lուրը

Ռուսաստանում դադարեցվել է Հայաստանից ներմուծված «Ջերմուկ» հանքային ջրի մեծ խմբաքանակի վաճառքը

Այլ Լուրեր

Հայաստան

Ռուսաստանից Հայաստան գազի մատակարարումը կդադարեցվի սեպտեմբերի 15-ից 25-ը

14/09/2026
Հայաստան

Հայաստանը ներկայացրել է COP17-ի նախագահության առաջնահերթությունները

14/09/2026
Հայաստան

Երևանը «Աերոֆլոտ»-ի ամառային ամենապահանջված ուղղությունների եռյակում է

11/09/2026
Հաջորդ Lուրը

Ռուսաստանում դադարեցվել է Հայաստանից ներմուծված «Ջերմուկ» հանքային ջրի մեծ խմբաքանակի վաճառքը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ից օգնություն է խնդրել հութիների դեմ պայքարում

14/09/2026

Սիրիայի մի շարք քաղաքներում վառելիքի գների բարձրացման դեմ բողոքի ցույցեր են սկսվել

14/09/2026

Եվրոպայում գազի գինը հասել է 2022 թվականից ի վեր ամենաբարձր մակարդակին

14/09/2026

Էրիկ Թրամփը կայցելի Թբիլիսի՝ «Trump Tower»-ի ներկայացմանը մասնակցելու համար

14/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)