14-06-2026 / 00:26
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանն ու Ֆրանսիան ռազմավարական համագործակցության փաստաթուղթ կստորագրեն

2026/04/28 15:53
Անվտանգություն, Միջազգային

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի գլխավորությամբ ապրիլի 27-ին Փարիզում կայացել է եվրոպական տարածաշրջանի երկրներում և կազմակերպություններում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

Միրզոյանը բացման խոսքում նշել է.

«Վերջին անգամ բոլորս, իհարկե, ավելի ընդլայնված կազմով, հանդիպել ենք օգոստոսի վերջին, որից հետո շատ իրադարձություններ են տեղի ունեցել հատկապես եվրոպական աշխարհամասում և Եվրոպական միության ու առանձին երկրների հետ Հայաստանի Հանրապետության հարաբերություններում։ Բազմաթիվ երկրների հետ ռազմավարական համագործակցություններ են քննարկվում։ Մեկ շաբաթից կտեսնենք նաև Ֆրանսիայի հետ երկար բանակցված փաստաթղթի ստորագրումը։ 

Մինչ այս՝ վերջին ամիսներին, իհարկե, առանձին երկրների հետ արդեն դա տեղի է ունեցել, օրինակ` Գերմանիայի հետ։ Իհարկե, անվանումները փաստաթղթից փաստաթուղթ մի փոքր տարբերվում են. մի դեպքում դա ռազմավարական գործընկերության հաստատում է, մի դեպքում դա գործընկերության ռազմավարական օրակարգ է։ Օրինակ` Եվրոպական միության հետ ստորագրեցինք «Գործընկերության ռազմավարական օրակարգ» և այսպես շարունակ»։ 

Նախարար Միրզոյանն անդրադարձել է մայիսի 4-6-ը Երևանում կայանալիք բարձրաստիճան միջոցառումներին՝ Եվրոպական քաղաքական համայնքի ու ՀՀ-ԵՄ գագաթնաժողովներին և «Երևանյան երկխոսություն» միջոցառմանը։ 

Եվրոպական երկրների հետ հարաբերությունները համակարգող փոխնախարար Վահան Կոստանյանն անդրադարձել է ԵՔՀ և ՀՀ-ԵՄ գագաթաժողովների հիմնական օրակարգին, ստորագրվելիք փաստաթղթերին։    

ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանն անդրադարձել է «Երևանյան երկխոսության» նախապատրաստական աշխատանքներին, քննարկումների հիմնական ուղղություններին: 

Դեսպանահավաքի ընթացքում քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության, եվրոպական երկրների հետ երկկողմ համագործակցության խորացման ուղղությամբ աշխատանքները, ընթացիկ ծրագրերն ու հեռանկարները։ Միրզոյանը ներկայացրել է տարածաշրջանային փոխկապակցվածության՝ Հայաստանի ներգրավվածությամբ ծրագրերի իրականացման ընթացքը, տնտեսական ու տրանսպորտային ենթակառուցվածքների ցանցի զարգացման ուղղությամբ միջազգային գործընկերների հետ տարվող աշխատանքները։

Անդրադարձ է եղել հարևանների հետ հարաբերությունների կարգավորման և զարգացման գործընթացներին, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ինստիտուցիոնալիզացիայի ուղղությամբ քայլերին։

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային ու միջազգային զարգացումների, առկա մարտահրավերների շուրջ։ 

Քննարկմանն անդրադարձ է կատարվել նաև դիվանագիտական ծառայության կատարելագործմանն ուղղված նախաձեռնություններին, այդ նպատակով «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքում առաջարկված փոփոխություններին։

Նախորդ Լուրը

«Խաղաղության խաչմերուկը» շատ հետաքրքիր հայեցակարգ է․ Իրանի դեսպան

Հաջորդ Lուրը

Պատկան մարմինները հետևում են իրավիճակին՝ բացառելու գնաճը․ Էկոնոմիկայի նախարարությունն անդրադարձել է հեղուկ գազի խնդրին

Այլ Լուրեր

ԱՄՆ

Հնդկաստանը բողոքի նոտա է հղել ԱՄՆ-ին

12/06/2026
ԱՄՆ

Ճապոնիայում հույս ունեն, որ Թրամփն այլևս «Նարուտոյի» կերպարով տեսանյութեր չի հրապարակի

12/06/2026
Միջազգային

Իլոն Մասկը դառնում է աշխարհի առաջին տրիլիոնատերը

12/06/2026
Հաջորդ Lուրը

Պատկան մարմինները հետևում են իրավիճակին՝ բացառելու գնաճը․ Էկոնոմիկայի նախարարությունն անդրադարձել է հեղուկ գազի խնդրին

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Վրացի վերլուծաբանը փորձել է վարկաբեկել ընդդիմադիր գործչին՝ նրան «հայկական արմատներ» վերագրելով

12/06/2026

Էրդողան, կործանիչներ և «Բայրաքթարներ»՝ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականի ԱԱ հոլովակում

12/06/2026

Հնդկաստանը բողոքի նոտա է հղել ԱՄՆ-ին

12/06/2026

Ինտենսիվ տեղումները նպաստել են ՀՀ-ի ջրային պաշարների վերականգնմանը

12/06/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)