12-05-2026 / 15:14
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրք դիվանագետ․ Թուրքիան պատրաստ է բացել սահմանները

2026/05/12 13:48
Թուրքիա, Հայաստան

Ապրիլի 26-30-ը Հայաստան են այցելել երեք թուրք դիվանագետ՝ նախկին դեսպաններ Հասան Սերվեթ Օքթեմը, Օմեր Օնհոնը և Հասան Գյողյուշը։ Այս մասին պատմել է Հասան Սերվեթ Օքթեմը՝ թուրքական ԶԼՄ-ներից մեկում հրապարակած «Դեպի Հայաստան ճամփորդները» հոդվածում։

Հոդվածում հեղինակը ներկայացրել է դրական տպավորություններ Երևանի մաքրությունից, կարգապահությունից և քաղաքաշինությունից՝ նշելով, որ սրանով ՀՀ մայրաքաղաքը մի քանի քայլ առաջ է Ստամբուլից։ Օքթեմը անդրադարձել է Երևանից բացվող Արարատի տեսարանին՝ նշելով․ «Մեր լեռն է, բայց նրանց մայրաքաղաքից ընդամենը 50-60 կիլոմետր է հեռու և երևում է անզեն աչքով։ Ինձ նաև ասացին, որ Արարատի տեսարանով տներն ավելի թանկ ու արժեքավոր են։ Մեր հյուրանոցի անունը «Hotel Ararat» էր։ Ամենահայտնի հայկական կոնյակի ապրանքանիշն էլ «Արարատ» է»։ Թուրք դիվանագետը ակնարկել է, որ գուցե պետք է արգելել այդ անվան օգտագործումը Հայաստանում։

Դիվանագետը նշել է, որ թուրքական և հայկական կողմերը տարբեր մոտեցումներ ունեն Հայոց ցեղասպանության հարցում՝ ընդգծելով, որ Թուրքիան առաջարկում է ընդհանուր պատմական հանձնաժողով ստեղծել, որը կհետաքննի դեպքերը, և կբացահայտի ճշմարտությունը իսկ հայկական կողմն ասում է՝ քննարկելու բան չկա։ Օքթեմի խոսքով՝ Թուրքիան պատրաստ է «հարգել ընդհանուր ցավերը»։

«Թուրքիան պատրաստ է բարեկամության ձեռք մեկնել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրած հարևան Հայաստանին, բացել սահմանները, սկսել դիվանագիտական հարաբերություններ և, մի խոսքով, պատրաստ է կարգավորման։ Փաշինյանի առաջնորդած Հայաստանը կշրջվի դեպի Եվրոպա, կմիանա տարածաշրջանային համագործակցությանը և լավ հարաբերություններ կհաստատի հարևանների հետ»,- հավելել է Օքթեմը։

Նախորդ Լուրը

Atlantic Council-ի առաջարկը Թրամփի վարչակազմին․ Բաքվին զենքի վաճառքի սահմանափակումների վերացում՝ հայ գերիների և քաղբանտարկյալների ազատ արձակման դիմաց

Հաջորդ Lուրը

Հայաստանը 3-րդն է Վրաստան այցելած զբոսաշրջիկների թվով

Այլ Լուրեր

Ադրբեջան

Atlantic Council-ի առաջարկը Թրամփի վարչակազմին․ Բաքվին զենքի վաճառքի սահմանափակումների վերացում՝ հայ գերիների և քաղբանտարկյալների ազատ արձակման դիմաց

12/05/2026
Հայաստան

ՌԴ ԱԳՆ․ Հայաստանը չի կարող միաժամանակ «երկու աթոռի վրա նստել»

12/05/2026
Կարևոր

Փաշինյանը չի մասնակցի ԵԱՏՄ ղեկավարների նիստին

11/05/2026
Հաջորդ Lուրը

Հայաստանը 3-րդն է Վրաստան այցելած զբոսաշրջիկների թվով

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ԱՀԿ. Հանտավիրուսի լայնածավալ բռնկման նշաններ դեռ չկան

12/05/2026

ԱՄՆ նոր հարձակման դեպքում Իրանը կարող է քննարկել ուրանի մինչև 90% հարստացման հարցը

12/05/2026

Հայաստանը 3-րդն է Վրաստան այցելած զբոսաշրջիկների թվով

12/05/2026

Թուրք դիվանագետ․ Թուրքիան պատրաստ է բացել սահմանները

12/05/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)