12-05-2026 / 13:26
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Atlantic Council-ի առաջարկը Թրամփի վարչակազմին․ Բաքվին զենքի վաճառքի սահմանափակումների վերացում՝ հայ գերիների և քաղբանտարկյալների ազատ արձակման դիմաց

2026/05/12 12:24
Ադրբեջան, ԱՄՆ, Անվտանգություն, Արցախ, Կարևոր, Հայաստան

ԱՄՆ-ի «Atlantic Council» վերլուծական կենտրոնը նախագահ Դոնալդ Թամփի վարչակազմին առաջարկում է «մեծ գործարք» կնքել Ադրբեջանի հետ՝ վերացնելով Բաքվին ամերիկյան զենքի վաճառքի սահմանափակումները՝ փոխարենը պահանջելով ազատ արձակել քաղբանտարկյալներին և հայ գերիների մի մասին։

Առաջարկի հեղինակները՝ Եվրասիա կենտրոնի փոխտնօրեն Էնդրյու Դ’Անիերին և գիտաշխատող Մերսեդես Սապուպոն, նշում են, որ այս մոտեցումը հիմնված է Բելառուսի հետ ԱՄՆ-ի վարած նմանատիպ քաղաքականության վրա, որի արդյունքում ազատ է արձակվել ավելի քան 500 բանտարկյալ։

Վերլուծաբանների կարծիքով՝ Վաշինգտոնը պետք է աշխատի Կոնգրեսի հետ՝ չեղարկելու «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածը, որը սահմանափակում է Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնությունն ու զենքի վաճառքը։ Հոդվածը ընդունվել էր 1992 թվականին՝ Ղարաբաղյան հակամարտության և Հայաստանի շրջափակման պատճառով։

Հոդվածում նշվում է, որ թեև ԱՄՆ նախագահները գրեթե ամեն տարի շրջանցել են այդ սահմանափակումը, այն շարունակում է խորհրդանշական մեծ նշանակություն ունենալ Ադրբեջանի նախագահի և իշխանությունների համար։

Հեղինակները նաև անդրադարձել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին՝ նշելով, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունների ֆոնին վարչապետ Նիկոլ Փաշինյանը բախվում է ռուսամետ ուժերի դիմադրությանը։ Ըստ հոդվածի՝ Բաքվում Փաշինյանին դիտարկում են որպես խաղաղության պայմանագրի կնքման առավել հավանական գործընկեր։ Այս համատեքստում առաջարկվում է, որ Ադրբեջանը մինչև ընտրությունները ազատ արձակի 2023 թվականին Լեռնային Ղարաբաղում գերեվարված հայերի մի մասին՝ որպես «բարի կամքի քայլ»։

Հոդվածում ընդգծվում է նաև, որ Վաշինգտոնը փաստացի մեծ բան չի կորցնի 907-րդ հոդվածի վերացմամբ, քանի որ ԱՄՆ ռազմական աջակցությունն Ադրբեջանին այժմ սահմանափակ է և հիմնականում վերաբերում է ոչ մահաբեր անվտանգային միջոցներին։

Առաջարկվող «մեծ գործարքի» համաձայն՝ Ադրբեջանը կստանա Վաշինգտոնի հետ հարաբերությունների խորացում և 907-րդ հոդվածի վերացում, ԱՄՆ-ը՝ քաղբանտարկյալների և հայ գերիների ազատ արձակում, իսկ Հայաստանը՝ գերիների վերադարձ և խաղաղ գործընթացի շարունակություն։

Հեղինակները շեշտում են, որ ցանկացած պայմանավորվածություն պետք է ուղեկցվի հստակ նախազգուշացմամբ, որ Բաքվին տրամադրվող առավելությունները կախված կլինեն խաղաղության պահպանման պատրաստակամությունից։

Նախորդ Լուրը

Ավտովթարի արդյունքում ադրբեջանցի չորս զինծառայող է մահացել. Լուսանկար

Այլ Լուրեր

Ադրբեջան

Ավտովթարի արդյունքում ադրբեջանցի չորս զինծառայող է մահացել. Լուսանկար

12/05/2026
Հայաստան

ՌԴ ԱԳՆ․ Հայաստանը չի կարող միաժամանակ «երկու աթոռի վրա նստել»

12/05/2026
Ադրբեջան

Ադրբեջանում ծառայության անցնելուց 25 օր անց զինծառայող է մահացել

12/05/2026
Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Atlantic Council-ի առաջարկը Թրամփի վարչակազմին․ Բաքվին զենքի վաճառքի սահմանափակումների վերացում՝ հայ գերիների և քաղբանտարկյալների ազատ արձակման դիմաց

12/05/2026

Ավտովթարի արդյունքում ադրբեջանցի չորս զինծառայող է մահացել. Լուսանկար

12/05/2026

ՌԴ ԱԳՆ․ Հայաստանը չի կարող միաժամանակ «երկու աթոռի վրա նստել»

12/05/2026

Ադրբեջանում ծառայության անցնելուց 25 օր անց զինծառայող է մահացել

12/05/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)