27-05-2026 / 12:55
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հնդկաստանն ու ԱՄՆ-ն հազվագյուտ մետաղների ոլորտում նոր համաձայնագիր են ստորագրել

2026/05/27 11:50
ԱՄՆ, Միջազգային, Քաղաքականություն

Հնդկաստանն ու Միացյալ Նահանգները ստորագրել են շրջանակային համաձայնագիր՝ կարևոր օգտակար հանածոների և հազվագյուտ հողային մետաղների մատակարարումների, դրանց արդյունահանման և վերամշակման ապահովման նպատակով, «Al Jazeera»-ի փոխանցմամբ հայտնել են Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունն ու Հնդկաստանում ԱՄՆ դեսպանատունը։

Երեքշաբթի օրը համաձայնագիրը վերջնականապես ստորագրվել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանքարի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի միջև՝ Նյու Դելիում Ռուբիոյի քառօրյա այցի ընթացքում։

Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ այս շրջանակային համաձայնագիրը նպատակ ունի խորացնել Նյու Դելիի և Վաշինգտոնի համագործակցությունը կարևոր օգտակար հանածոների և հազվագյուտ հողային մետաղների մատակարարման ամբողջ շղթայում՝ ներառյալ արդյունահանումը, վերամշակումը, վերամշակված նյութերի կրկնակի օգտագործումը և հարակից ներդրումները։

Նշենք, որ Հնդկաստանի կառավարության տվյալներով՝ Հնդկաստանն ունի 13.15 միլիոն տոննա մոնացիտ՝ ֆոսֆատային հանքանյութ, որը պարունակում է հազվագյուտ հողային օքսիդներ և հանդիսանում է դրանց հիմնական բնական աղբյուրներից մեկը։ Հնդկաստանի կառավարությունը գնահատում է, որ երկրի մոնացիտային պաշարներում առկա է շուրջ 7.23 միլիոն տոննա հազվագյուտ հողային օքսիդ։

2026-2027 ֆինանսական տարվա ազգային բյուջեում, Հնդկաստանի կառավարությունը ներկայացրել է նոր քաղաքական նախաձեռնություն՝ «հազվագյուտ հողային միջանցքների» ստեղծման վերաբերյալ Օդիշա, Կերալա, Անդհրա Պրադեշ և Թամիլ Նադու նահանգներում։ Այս կենտրոնները նախատեսվում են դարձնել հազվագյուտ հողային մետաղների արդյունահանման և վերամշակման, գիտական հետազոտությունների և բարձր արդյունավետությամբ հազվագյուտ հողային մագնիսների արտադրության հաբեր։ Նման մագնիսներն օգտագործվում են էլեկտրամոբիլներում, քամու տուրբիններում և այլ առաջատար տեխնոլոգիաներում։

Միևնույն ժամանակ ԱՄՆ-ն վերջին տարիներին մեծ հետաքրքրություն է ցուցաբերում օգտակար հանածոների և հազվագյուտ մետաղների ձեռքբերման նկատմամբ։ Դեռևս դեկտեմբերին վերջինս հայտարարել էր Պակիստանի Բելուջիստան նահանգի Ռեկո Դիք հանքավայրում կարևոր օգտակար հանածոների արդյունահանման համար 1.25 միլիարդ դոլարի ներդրման մասին։ Փետրվարին ԱՄՆ-ի կազմակերպած կարևոր օգտակար հանածոների հանդիպման ընթացքում Վաշինգտոնը նմանատիպ 11 շրջանակային համաձայնագիր էր ստորագրել Արգենտինայի, Կուկի կղզիների, Էկվադորի, Գվինեայի, Մարոկկոյի, Պարագվայի, Պերուի, Ֆիլիպինների, Արաբական Միացյալ Էմիրությունների, Միացյալ Թագավորության և Ուզբեկստանի հետ։ Ապրիլին ԱՄՆ-ը նաև հայտարարել էր մինչև 50 միլիոն դոլարի բաժնային ներդրման մասին՝ Հարավային Աֆրիկայում «Ֆալաբորվա Rare Earths» նախագծին աջակցելու նպատակով։

Կարևոր օգտակար հանածոները ոչ վառելիքային հանքանյութեր են, որոնք օգտագործվում են մարտկոցների, ժամացույցների, լարերի, ռազմական տեխնիկայի, կիսահաղորդիչների և այլ տեխնոլոգիական արտադրանքի արտադրության մեջ։ ԱՄՆ-ը դրանք բնութագրում է որպես «ԱՄՆ տնտեսական կամ ազգային անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող» և «մատակարարման շղթայի խափանումների նկատմամբ խոցելի» ռեսուրսներ։Նիկելը, կոբալտը, լիթիումը, ալյումինը և ցինկը առավել հայտնի կարևոր հանածոներից են։ 12 կարևոր հանածոների դեպքում ԱՄՆ-ը ամբողջությամբ կախված է ներմուծումից։ Եվս 29 կարևոր հանածոների համար ԱՄՆ-ը ներմուծում է իրեն անհրաժեշտի առնվազն կեսը։

Կարևոր հանածոների շարքում են նաև 17 հազվագյուտ հողային տարրերը՝ պարբերական աղյուսակի 15 լանթանիդները, ինչպես նաև սկանդիումն ու իտրիումը։ Չինաստանն ունի դրանցից 12-ի պաշարներ։

Հազվագյուտ հողային մետաղներն ունեն հատուկ մագնիսական հատկություններ և անհրաժեշտ են մշտական մագնիսների արտադրության համար, որոնք օգտագործվում են արդյունաբերական ավտոմատացման համակարգերում, էլեկտրամոբիլների շարժիչներում, վերականգնվող էներգիայի գեներատորներում, էլեկտրոնիկայում և բազմաթիվ բժշկական սարքերում։ Դրանք նաև կիրառվում են կիսահաղորդիչների և արհեստական բանականության տեխնոլոգիաներին աջակցող սարքավորումների կարևոր բաղադրիչներում։

Հազվագյուտ հողային մետաղների վերամշակումը թանկարժեք գործընթաց է, իսկ դրանց արդյունահանումը պահանջում է քիմիական նյութերի լայն կիրառում, ինչը առաջացնում է թունավոր թափոններ։

Ներկայումս Չինաստանը վերահսկում է աշխարհի հազվագյուտ հողային մետաղների մատակարարումների մեծ մասը։ Չինաստանում է կենտրոնացած այդ հանքանյութերի շուրջ 60 տոկոսը, և երկիրը վերամշակում է համաշխարհային մատակարարումների 90 տոկոսը։ ԱՄՆ-ն ու մյուս երկրները մեծապես կախված են Չինաստանից այս հանածոների հարցում, և Վաշինգտոնը, հատկապես նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, փորձում է դիվերսիֆիկացնել դրանց մատակարարումները՝ նվազեցնելու Չինաստանից կախվածությունը։

Նախորդ Լուրը

Տոլստոյը չի բացառել ՀՀ քաղաքացիների համար Ռուսաստանում միգրացիոն արտոնությունների վերանայումը

Հաջորդ Lուրը

Իրանում ամիսներ տևած անջատումից հետո ինտերնետը սկսել է վերականգնվել

Այլ Լուրեր

Հայաստան

Ռուսաստանը կարող է կասեցնել Հայաստանին գազի և վառելիքի արտոնյալ մատակարարումները

27/05/2026
ԱՄՆ

ՀՀ-ի և ԱՄՆ-ի գործընկերությունը դառնում է ռազմավարական. Մարկո Ռուբիո

27/05/2026
Հայաստան

TRIPP նախագծի ստորագրումը սպասվում է առաջիկա շաբաթներին․ Միրզոյան

27/05/2026
Հաջորդ Lուրը

Իրանում ամիսներ տևած անջատումից հետո ինտերնետը սկսել է վերականգնվել

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Իրանում ամիսներ տևած անջատումից հետո ինտերնետը սկսել է վերականգնվել

27/05/2026

Հնդկաստանն ու ԱՄՆ-ն հազվագյուտ մետաղների ոլորտում նոր համաձայնագիր են ստորագրել

27/05/2026

Տոլստոյը չի բացառել ՀՀ քաղաքացիների համար Ռուսաստանում միգրացիոն արտոնությունների վերանայումը

27/05/2026

Ռուսաստանը կարող է կասեցնել Հայաստանին գազի և վառելիքի արտոնյալ մատակարարումները

27/05/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)