26-08-2026 / 13:50
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանում ամիսներ տևած անջատումից հետո ինտերնետը սկսել է վերականգնվել

2026/05/27 12:10
Իրան, Կարևոր

Իրանում մոտ երեք ամիս տևած անջատումից հետո ինտերնետ հասանելիությունը սկսել է վերականգնվել, «BBC»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է երկրի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը։

«Դեպի ազատ և կարգավորվող կիբերտարածք հասանելիության ուղղությամբ առաջին քայլն արվել է», – երեքշաբթի X սոցիալական հարթակում գրել է Արեֆը։

Ինտերնետի մոնիթորինգ իրականացնող «Netblocks» և «Kentik» կազմակերպությունները հայտնել են, որ արդեն սկսվել է ինտերնետի «մասնակի» վերականգնումը, թեև «Kentik»-ը զգուշացրել է, որ ցանցերի մեծ մասը դեռևս չի գործում։ «Netblocks»-ը նշել է, որ դեռ պարզ չէ՝ ինտերնետի վերականգնումը շարունակական կլինի, թե ոչ։ Կազմակերպության տվյալներով՝ նախկինում նման անջատումների վերացումից հետո ցանցի ամբողջական վերականգնումը ժամեր է տևել։

«Հասանելիությունը դեռ ամբողջությամբ չի վերադարձել նախկին վիճակին, և կան տարածաշրջանային տարբերություններ», – հայտարարել է «Netblocks»-ի հետազոտությունների տնօրեն Իսիկ Մաթերը։ Նրա խոսքով՝ նկատվում են «ավելի խիստ ֆիլտրումների» նշաններ, քան մինչև հունվարյան անջատումը, որը կիրառվել էր հակակառավարական բողոքների ճնշման ժամանակ։ Այդ թվում՝ ավելացել են սահմանափակումները WhatsApp-ի նման հաղորդագրությունների հավելվածների նկատմամբ։ Նա նաև ընդգծել է, որ Իրանում ինտերնետի վերականգնումը նախկինում ամեն անգամ ուղեկցվել է ավելի խիստ վերահսկողությամբ և սահմանափակումներով։

Հիշեցնենք, որ Իրանի իշխանությունները ինտերնետը անջատել էին փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո։ Պաշտոնյաների խոսքով՝ նպատակը լրտեսությունից և կիբերհարձակումներից պաշտպանվելն էր։ Սա աշխարհում երբևէ արձանագրված ամենաերկար ինտերնետային անջատումներից մեկն է:

Նախորդ Լուրը

Հնդկաստանն ու ԱՄՆ-ն հազվագյուտ մետաղների ոլորտում նոր համաձայնագիր են ստորագրել

Հաջորդ Lուրը

Բայրամովն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը

Այլ Լուրեր

Թուրքիա

Թուրքիա-Իրան գազային պայմանագրի ժամկետն ավարտվել է․ ի՞նչ է սպասվում

26/08/2026
ԱՄՆ

Իրանը և ԱՄՆ-ն առաջիկա օրերին կհայտարարեն հրադադարի մասին․ ԶԼՄ-ներ

26/08/2026
ԱՄՆ

ԱՄՆ-ն առայժմ չի պատրաստվում նոր հարվածներ հասցնել Իրանին. Axios

26/08/2026
Հաջորդ Lուրը

Բայրամովն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թուրքիա-Իրան գազային պայմանագրի ժամկետն ավարտվել է․ ի՞նչ է սպասվում

26/08/2026

Իրանը և ԱՄՆ-ն առաջիկա օրերին կհայտարարեն հրադադարի մասին․ ԶԼՄ-ներ

26/08/2026

Թուրքիան փոխել է Սիրիայի քաղաքացիների համար վիզայով մուտքի պայմանները

26/08/2026

Ուկրաինան աստիճանաբար պարտվում է պատերազմում․ Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարար

26/08/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)