03-08-2026 / 14:02
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իսրայելի հարվածների հետևանքով Գազայում 18 մարդ է զոհվել

2026/08/03 13:00
Անվտանգություն, Մերձավոր Արևելք, Միջազգային

Գազայի հատվածում Իսրայելի օդային հարվածները շարունակվել են երկրորդ օրն անընդմեջ՝ չնայած հրադադարի համաձայնագրի իրականացման շուրջ առաջընթացի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին։ Այս մասին հայտնում է «Reuters»-ը։

Պաղեստինցի բուժաշխատողների տվյալներով՝ կիրակի օրը հարվածների հետևանքով առնվազն 18 մարդ է զոհվել։ Հարվածներ են հասցվել Գազա քաղաքին, Դեյր ալ-Բալահին և Խան Յունիսին։

Իսրայելի էներգետիկայի նախարար Էլի Քոհենը հայտարարել է, որ Իսրայելը ՀԱՄԱՍ-ին հնարավորություն կտա զինաթափվելու, սակայն նշել է, որ հարձակումները դադարեցնելու վերաբերյալ որևէ համաձայնություն չկա։ Իսրայելի վարչապետի գրասենյակից էլ հայտնել են, որ իրենց հիմնական պահանջը ՀԱՄԱՍ-ի ամբողջական զինաթափումն է։ ՀԱՄԱՍ-ն էլ հայտարարել է, որ պատրաստ է քննարկել զինաթափման հարցը, սակայն պահանջում է դադարեցնել Իսրայելի հարձակումները և դուրս բերել իսրայելական ուժերը Գազայից։

Նշենք, որ Գազայի առողջապահական մարմինների տվյալներով՝ հոկտեմբերին հրադադարի հաստատումից հետո Իսրայելի հարվածների հետևանքով Գազայում զոհվել է առնվազն 1230 պաղեստինցի։

Tags: ԳազաԻսրայելՊաղեստինա-իսրայելական հակամարտություն
Նախորդ Լուրը

Վրաստանի բուհերում ուսման առաջին տարին անվճար կլինի բոլորի համար. Ինչպե՞ս է փոխվում բուհերի ֆինանսավորումը հարևան երկրում

Հաջորդ Lուրը

Վրաստանի Անակլիայի նավահանգստում սկսվում են ծովի հատակի խորացման աշխատանքները

Այլ Լուրեր

Միջազգային

Վրաստանի Անակլիայի նավահանգստում սկսվում են ծովի հատակի խորացման աշխատանքները

03/08/2026
Միջազգային

Վրաստանի բուհերում ուսման առաջին տարին անվճար կլինի բոլորի համար. Ինչպե՞ս է փոխվում բուհերի ֆինանսավորումը հարևան երկրում

03/08/2026
ԱՄՆ

ԱՄՆ զինվորականները Իրանի դեմ պայքարի «ստեղծագործական» տարբերակներ են փնտրում. CNN

03/08/2026
Հաջորդ Lուրը

Վրաստանի Անակլիայի նավահանգստում սկսվում են ծովի հատակի խորացման աշխատանքները

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Վրաստանի Անակլիայի նավահանգստում սկսվում են ծովի հատակի խորացման աշխատանքները

03/08/2026

Իսրայելի հարվածների հետևանքով Գազայում 18 մարդ է զոհվել

03/08/2026

Վրաստանի բուհերում ուսման առաջին տարին անվճար կլինի բոլորի համար. Ինչպե՞ս է փոխվում բուհերի ֆինանսավորումը հարևան երկրում

03/08/2026

Գյուվեն Սաք․ Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը երկու երկրների ընկերություններին կկապի արևմտյան շուկաների հետ

03/08/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)