Ռուսաստանի արտաքին գործերի հետախուզական ծառայությունը հայտարարել է, թե Բրյուսելում մտահոգված են Ուկրաինայի՝ Եվրամիությանն ինտեգրվելու հնարավոր հետևանքներով։ Ռուսական գերատեսչության փոխանցմամբ՝ չնայած եվրոպացի քաղաքական գործիչների հրապարակային հայտարարություններին՝ ԵՄ ներսում քննարկումների ժամանակ որոշ եվրոպացի առաջնորդներ կասկածի տակ են դնում Ուկրաինայի՝ միությանն անդամակցելու հեռանկարը։
Ծառայության պնդմամբ՝ եվրոպական որոշ շրջանակներ մտավախություն ունեն, որ Ուկրաինայի ինտեգրումը կարող է «տնտեսական և քաղաքական մեծ ռիսկեր» առաջացնել Եվրամիության համար։ Գերատեսչությունը նաև պնդում է, որ ԵՄ-ն բավարար ռեսուրսներ չունի Ուկրաինայի պահանջները բավարարելու համար, ինչի պատճառով, ըստ ռուսական հետախուզության, ինտեգրման գործընթացը կարող է երկար տարիներ տևել։







