18-09-2026 / 21:56
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Սաակաշվիլիի փոխարեն հանրային ելույթներ կունենա ԱԲ-ով ստեղծված ավատարը

2026/08/04 10:49
Միջազգային, Վրաստան, Քաղաքականություն

Վրաստանում բանտարկված նախագահ Միխաիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ իր համար արհեստական բանականության միջոցով թվային ավատար է ստեղծվում, որը կարող է հանրության առաջ ներկայացնել իրեն, քանի դեռ ինքը գտնվում է բանտում։ Սաակաշվիլիի խոսքով՝ ավատարն արդեն պատրաստվում է գործարկման։ Նա այն նկարագրել է որպես իր թվային տարբերակ, որը կխոսի իր նմանությամբ։

«Ինձ որքան ուզում եք պահեք բանտում։ Ես դուրս կգամ այս բանտից, ինչպես Նելսոն Մանդելան, և անմիջապես կվերադառնամ իշխանության»,- հայտարարել է Սահակաշվիլին՝ նշելով, որ մինչ այդ իր աշխատանքը կարող է կատարել արհեստական բանականությունը։

Նախկին նախագահը նաև հայտարարել է, որ իր քաղաքական վերադարձը կապում է Վրաստանում «Վարդերի նոր հեղափոխության» հնարավորության հետ։

Նշենք, որ Սաակաշվիլին Վրաստանից հեռացել էր 2013 թվականին՝ նախագահական լիազորությունների ավարտից հետո։ «Վրացական երազանք» կուսակցության իշխանության գալուց հետո նրա դեմ մի շարք քրեական գործեր էին հարուցվել։ Այդ ընթացքում նա ապրել է Ուկրաինայում, որտեղ զբաղեցրել է Օդեսայի նահանգապետի պաշտոնը, իսկ ավելի ուշ ղեկավարել է Ուկրաինայի նախագահի՝ բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր կոմիտեն։

2021 թվականի հոկտեմբերին Սաակաշվիլին գաղտնի վերադարձել է Վրաստան և ձերբակալվել։ Մի քանի քրեական գործերով նրա նկատմամբ արդեն կան դատավճիռներ, իսկ մյուս գործերը դեռ քննվում են։ 2025 թվականին նրան նոր մեղադրանքներ են առաջադրվել՝ իշխանությունը բռնի կերպով փոխելու կոչերի համար։ Հիշեցնենք, որ ներկայում Սաակաշվիլին պատիժը կրում է Ռուսթավիի բանտում։ Գործող կարգավորումների համաձայն՝ նա ազատ արձակվել կարող է ոչ շուտ, քան 2030 թվականին։

Tags: ՍաակաշվիլիՎրաստան
Նախորդ Լուրը

Իրանը պատրաստ էր երեք կետով հարվածել Ուկրաինային. Մոհսեն Ռեզայի

Հաջորդ Lուրը

Գազայից իսրայելական զորքերի դուրսբերումը կսկսվի միայն ՀԱՄԱՍ-ի զինաթափումից հետո․ «Խաղաղության խորհուրդ»

Այլ Լուրեր

Անվտանգություն

Պակիստանը Իրանին կոչ է արել զսպել Սաուդյան Արաբիայի դեմ հութիների հարձակումները

18/09/2026
Միջազգային

Հունգարիան մինչև 2027-ի հոկտեմբերը կարող է հրաժարվել ռուսական գազից

18/09/2026
Ադրբեջան

Վրաց ընդդիմադիր գործիչն ԱՄՆ-ին կոչ է արել շարունակել Ադրբեջանին զենքի մատակարարման էմբարգոն

18/09/2026
Հաջորդ Lուրը

Գազայից իսրայելական զորքերի դուրսբերումը կսկսվի միայն ՀԱՄԱՍ-ի զինաթափումից հետո․ «Խաղաղության խորհուրդ»

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Պակիստանը Իրանին կոչ է արել զսպել Սաուդյան Արաբիայի դեմ հութիների հարձակումները

18/09/2026

Հունգարիան մինչև 2027-ի հոկտեմբերը կարող է հրաժարվել ռուսական գազից

18/09/2026

Թուրքիան և Ադրբեջանը էներգետիկ երեք խոշոր նախագիծ կիրականացնեն

18/09/2026

36 տարի փակ եղած թուրք-իրանական սահմանային անցակետը կվերաբացվի

18/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)