Օգոստոսի 3-ին Իրանը մահապատժի է ենթարկել երկու քաղաքացու՝ Իսրայելի օգտին լրտեսության և համագործակցության մեղադրանքով։ Այս մասին հայտնում են իրանական պետական լրատվամիջոցները, գրում է «Reuters»-ը։
Ըստ Իրանի դատական համակարգին պատկանող «Mizan» լրատվական գործակալության՝ այդ անձինք մեղադրվել են Իսրայելին ռազմական և անվտանգային օբյեկտների կոորդինատներ, ինչպես նաև լուսանկարներ ու այլ տեղեկություններ փոխանցելու մեջ։ «Human Rights Watch»-ի տվյալներով՝ վերջին չորս ամիսներին Իրանում առնվազն 50 մարդ է մահապատժի ենթարկվել ազգային անվտանգության հետ կապված մեղադրանքներով։
Հիշեցնենք, որ նախորդ երկուշաբթի Իրանում մահապատժի էին ենթարկել ևս 2 անձի, ովքեր մասնակցել էին բողոքի ակցիաների։







