Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող Լե Պորժ գյուղում անտառային ավերիչ հրդեհներից հետո պայթյուններ են որոտացել։ Պարզվել է, որ բարձր ջերմաստիճանից պայթել են հողի տակ գտնվող Երկրորդ աշխարհամարտի արկերը։ Այս մասին հայտնում է CNN-ը:
Սակրավորները տարածքից արդեն դուրս են բերել ավելի քան 400 չպայթած ռումբ ու ականանետային արկ, որոնց թվում եղել են ինչպես ֆրանսիական, այնպես էլ գերմանական արտադրության զինամթերք։
Ֆրանսիայում մոլեգնող հրդեհներն արդեն մոխրացրել են ավելի քան 160,000 հեկտար տարածք՝ դառնալով երկրի պատմության մեջ ամենախոշորը։ Նախագահ Էմանուել Մակրոնն իրավիճակն անվանել է «ամենածանրը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր»։







