Կոլումբիայի արևմտյան հատվածում օգոստոսի 10-ին տեղի ունեցած 7.4 մագնիտուդով հզոր երկրաշարժի հետևանքով զոհվել է ավելի քան 100 մարդ: Այս մասին հայտնում է «CNN»ը։
Կոլումբիայի նախագահն արտակարգ դրություն է հայտարարել երկրում և հայտնել, որ զոհերի թիվը հասել է 111-ի։ Միաժամանակ որոշ տեղական լրատվամիջոցներ հաղորդել են մինչև 132 զոհի մասին, սակայն այդ թիվը պաշտոնապես չի հաստատվել։
Կոլումբիայի Երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ սա 21-րդ դարում երկրում գրանցված ամենահզոր երկրաշարժն է։ Ըստ ԱՄՆ Երկրաբանական ծառայության՝ երկրաշարժի օջախը գտնվել է 107 կմ խորության վրա։
Երկրաշարժի հետևանքով մի շարք օդանավակայաններում ժամանակավորապես դադարեցվել են թռիչքները։ Կալիում, Արմենիայում և Մանիսալեսում նաև պարետային ժամ է սահմանվել՝ հնարավոր թալանը կանխելու համար։ Կոլումբիայի իշխանությունները հայտնել են, որ երկրաշարժից հետո գրանցվել է առնվազն 21 հետցնցում և նախազգուշացրել են, որ նոր ցնցումներ կարող են տեղի ունենալ։
Նշենք, որ Կոլումբիան գտնվում է Խաղաղօվկիանոսյան «Կրակե օղակի» գոտում. երկրում ամսական հազարավոր երկրաշարժեր են գրանցվում, որոնց մեծ մասը թույլ է:








