28-09-2026 / 19:38
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԱԿ. Գազայի բնակչության ավելի քան կեսը ջրի խիստ պակաս ունի

2026/08/13 10:28
Մերձավոր Արևելք, Միջազգային

Գազայի հատվածի բնակչության մեծ մասը ջրին և սանիտարահիգիենիկ պայմաններին բավարար հասանելիություն չունի: Այս մասին ահազանգել է ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA), փոխանցում է Al-Jazeera-ն:

Ըստ գրասենյակի զեկույցի՝ Գազայի ավելի քան 1,3 միլիոն բնակիչ, որը կազմում է տարածքի բնակչության ավելի քան կեսը, օրական մեկ անձի հաշվով ստանում է 6 լիտրից պակաս ջուր՝ խմելու և սնունդ պատրաստելու համար։ Մինչդեռ միջազգային չափանիշներով՝ արտակարգ իրավիճակներում մեկ անձին օրական անհրաժեշտ է նվազագույնը 15 լիտր ջուր՝ խմելու և կենցաղային օգտագործման համար։

Եվս 700,000 մարդ՝ բնակչության ավելի քան մեկ երրորդը, ստանում է օրական 9 լիտրից պակաս ջուր։ OCHA-ն ընդգծում է, որ սա էապես վտանգում է հիգիենան պահպանելու և երեխաների նվազագույն կարիքները հոգալու հնարավորությունը։

«Ջրի բաշխման կետերում գերբեռնված իրավիճակ է: Մարդիկ հաճախ չունեն բավարար քանակությամբ տարաներ՝ ջուրը տուն տեղափոխելու համար։ Այս ծանր առաջադրանքը հաճախ մնում է երեխաների ուսերին», – նշել է ՄԱԿ-ի գործակալությունը։

Ըստ կառույցի՝ անվտանգ ջրի բացակայությունն ու սանիտարական ճգնաժամը խորանում են ամեն օր։ Իրավիճակը բարդանում է նաև նրանով, որ տնային տնտեսությունների միայն կեսն ունի հիմնական սանիտարական կամ առանձնացված հարմարություններից օգտվելու հնարավորություն, իսկ ավելի քան 900,000 մարդ ստիպված է ապրել բնակելի տարածքներում կուտակված աղբի անմիջական հարևանությամբ։

Tags: ԳազաՊաղեստինա-իսրայելական հակամարտություն
Նախորդ Լուրը

Իրանի ԱԳ փոխնախարար. Կասպից ծովի անվտանգությունը բացառապես ափամերձ երկրների պատասխանատվությունն է

Հաջորդ Lուրը

Թբիլիսին բենզին է մատակարարել Աբխազիային՝ ՌԴ-ում վառելիքի պակասի ֆոնին

Այլ Լուրեր

Մերձավոր Արևելք

Նեթանյահուն գաղտնի այցելել է Աբու Դաբի և հանդիպել ԱՄԷ նախագահի հետ

28/09/2026
Անվտանգություն

ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի տեղափոխման համար

28/09/2026
Հասարակություն

Սիրիայում տեղահանվածների ճամբարներից ավելի քան 60 հազար մարդ վերադարձել է տուն

28/09/2026
Հաջորդ Lուրը

Թբիլիսին բենզին է մատակարարել Աբխազիային՝ ՌԴ-ում վառելիքի պակասի ֆոնին

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Նեթանյահուն գաղտնի այցելել է Աբու Դաբի և հանդիպել ԱՄԷ նախագահի հետ

28/09/2026

ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի տեղափոխման համար

28/09/2026

Սիրիայում տեղահանվածների ճամբարներից ավելի քան 60 հազար մարդ վերադարձել է տուն

28/09/2026

Կալլասը կոչ է արել ԵՄ երկրներին իրենց պահեստներից ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային

28/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)