04-09-2026 / 17:54
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանի ԱԳ փոխնախարար. Կասպից ծովի անվտանգությունը բացառապես ափամերձ երկրների պատասխանատվությունն է

2026/08/13 09:48
Իրան

Տարածաշրջանային վերջին զարգացումները, հատկապես` Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի 40-օրյա պատերազմը, էապես մեծացրել են Կասպից ծովի ռազմավարական նշանակությունը։ Այս մասին Կասպից ծովի օրվան նվիրված միջոցառման շրջանակներում հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին: Փոխանցում է իրանական ISNA լրատվական գործակալությունը:

Դիվանագետի խոսքով՝ ափամերձ երկրներն ամենաշատն են ենթարկվում ավազանում տեղի ունեցող իրադարձությունների ազդեցությանը, հետևաբար հենց իրենք էլ պետք է կրեն հիմնական պատասխանատվությունը տարածաշրջանի անվտանգության, կայունության և ապագայի համար։

Անդրադառնալով Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիային՝ Ղարիբաբադին ընդգծել է, որ առափնյա պետությունները պետք է բացառեն արտաքին ներկայությունը.

«Կասպից ծովի անվտանգությունը չպետք է վերածվի տարածաշրջանից դուրս գտնվող տերությունների մրցակցության կամ ներկայության ասպարեզի։ Ափամերձ երկրներն ինքնուրույն ի վիճակի են և պետք է կարողանան երկխոսել ու որոշումներ կայացնել։ Կասպից ծովը կարող է և պետք է լինի տարածաշրջանային անվտանգության համակարգի օրինակ, որը ձևավորվում է տարածաշրջանի երկրների կողմից և տարածաշրջանի երկրների համար», – հայտարարել է Իրանի ԱԳ փոխնախարարը։

Նա նկատել է, որ հինգ ափամերձ երկրների միջև տեսակետների և ազգային առաջնահերթությունների տարբերությունը բնական երևույթ է, սակայն, ըստ նրա, Կասպից ծովը շարունակում է մնալ այն հարթակը, որը պահպանում է երկխոսության, վստահության ամրապնդման և համագործակցության մեծ ներուժը։

Ելույթի ընթացքում Իրանի փոխնախարարն անդրադարձել է նաև անվտանգային կոնկրետ սպառնալիքներին՝ հիշատակելով ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Կասպից ծովում իրանական ենթակառուցվածքների թիրախավորման, ինչպես նաև Ուկրաինայի կողմից իրանական նավի հրթիռակոծման դեպքերը։ Ղարիբաբադին շեշտել է, որ Կասպից ավազանի բոլոր առափնյա երկրները պետք է միասնական դիրքորոշում հայտնեն և դատապարտեն նմանօրինակ գործողությունները։

Tags: ԻրանԿասպից ծով
Նախորդ Լուրը

Կոբախիձե. Ուժեր կան, որ փորձում են Վրաստանը ներքաշել Ռուսաստանի հետ նոր հակամարտության մեջ

Հաջորդ Lուրը

ՄԱԿ. Գազայի բնակչության ավելի քան կեսը ջրի խիստ պակաս ունի

Այլ Լուրեր

Իրան

Նեթանյահու․Իրանի Իսլամական Հանրապետության տապալումը հասանելի նպատակ է

04/09/2026
Թուրքիա

Թուրքիան գնաճի ցուցանիշով Եվրոպայում 1-ինն է, իսկ աշխարհում՝ 5-րդը

04/09/2026
Ադրբեջան

Վենս․ Թուրքիան և Ադրբեջանը օգնում են ԱՄՆ-ին՝ Իրանի նկատմամբ ճնշումն ապահովելու հարցում

04/09/2026
Հաջորդ Lուրը

ՄԱԿ. Գազայի բնակչության ավելի քան կեսը ջրի խիստ պակաս ունի

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Կիևը կարող է կրճատել ոչ ռազմական ծախսերը՝ ֆինանսավորման պակասի պատճառով

04/09/2026

Նեթանյահու․Իրանի Իսլամական Հանրապետության տապալումը հասանելի նպատակ է

04/09/2026

Թուրքիան գնաճի ցուցանիշով Եվրոպայում 1-ինն է, իսկ աշխարհում՝ 5-րդը

04/09/2026

Թուրքիան 8 ամսում 6,3 մլրդ դոլարի պաշտպանական և ավիատիեզերական արտադրանք է արտահանել

04/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)