Ինստագրամ հարթակի գործադիր տնօրեն Ադամ Մոսերին հայտնել է, որ Meta-ին պատկանող «Instagram» սոցիալական ցանցը տասը տարվա ընթացքում առաջին անգամ թարմացրել է իր լոգոն։
«Մենք կարծում ենք, որ նոր դիզայնն ավելի կոկիկ և ժամանակակից է՝ պահպանելով կապը սկզբնական տարբերակի ու պարզության հետ։ Սա վերաբերում է Instagram-ի անվանման տառատեսակի փոփոխությանը, այլ ոչ թե հավելվածի պատկերակին։
Վերջին անգամ Instagram-ի լոգոն մեծ փոփոխման է ենթարկվել 2016 թվականին։ Դրանից առաջ հավելվածի պատկերակը «Polaroid» տեսախցիկ էր։








