Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը օգոստոսի 11-ին պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա։
«Սա ԱԳ նախարար նշանակվելուց հետո Ջեյհուն Բայրամովի 1-ին արտերկրյա պաշտոնական այցն է լինելու»,- նշված է Ադրբեջանի ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ այցի ընթացքում կքննարկվեն երկկողմ և տարածաշրջանային հարաբերությունների, ինչպես նաև աշխարհում տեղի ունեցող վերջին գործընթացների վերաբերյալ հարցեր։