21-10-2026 / 05:25
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախի ԱԳՆ․ Բաքուն փորձում է իր քայլերի շարժառիթները վերագրել հայկական կողմին

2020/08/20 11:21
Ադրբեջան, Արցախ, Քաղաքականություն

Արցախի ԱԳՆ-ն մեկնաբանել է Ադրբեջանի արձագանքը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի խոսքերին՝ նշելով, որ Ադրբեջանը փորձում է սեփական քայլերը և գործողությունների շարժառիթները վերագրել հայկական կողմին, իսկ Արցախի նախագահի հայտարարությունը նախազգուշացնում է սպառնալիքի միջոցով քաղաքական դիվիդենտներ շահելու փորձերի անհեռանկարայնության վերաբերյալ։

Ավելի վաղ Հարությոնյանը՝ պատասխանելով երիտասարդներից մեկի հարցին, ասել էր․ «Եթե հակառակորդը մի փոքր արկ կամ ռումբ գցի Ստեփանակերտի վրա, ապա պատասխանը ստանալու է Կիրովաբադում»:

ԱՀ նախագահը հայտարարել է, որ Ստեփանակերտն ու Արցախի այլ բնակավայրերը գնդակոծելու սպառնալիքները, որոնք ադրբեջանական կողմը պարբերաբար հնչեցնում է, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով, անթույլատրելի են։ Արցախի ԱԳՆ-ն հիշեցրել է, որ, մասնավորապես, Ադրբեջանի պաշտպանության նախարարը հրթիռահրետանային զորքերին ժամանակին հանձնարարել էր «պատրաստվել կործանարար հարվածներ հասցնել» Ստեփանակերտի և Արցախի այլ քաղաքների ուղղությամբ։

Ոչ թե Երևանը կամ Ստեփանակերտը, այլ հենց Բաքուն է կանոնավոր կերպով հանդես գալիս Հայաստանի և Արցախի քաղաքացիական ենթակառուցվածքների ռազմավարական օբյեկտների և բնակավայրերի ոչնչացման սպառնալիքներով՝ Մեծամորի ատոմակայանի, Երևանի և Ստեփանակերտի ուղղություններով հրթիռային հարվածներ հասցնելու, Արցախ ուղևորվող քաղաքացիական ինքնաթիռները խոցելու վերաբերյալ իր պաշտոնական հայտարարություններով։

Արցախը, ըստ ԱԳՆ-ի, պատրաստ է կանխարգելել խաղաղ բնակչության դեմ ադրբեջանական զինված ուժերի հարձակման ցանկացած փորձ։ «Գանձակի ռազմական օդանավակայանը և ցանկացած այլ ռազմական օբյեկտ, որն ադրբեջանական կողմը կփորձի օգտագործել Արցախի բնակավայրերի վրա հարձակման համար, օրինական թիրախ կդառնա Պաշտպանության բանակի համար։ Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը չունի ռազմական լուծում։ Հերթական պատերազմի հրահրման փորձերը ողբերգական հետևանքներ են ունենալու ամբողջ տարածաշրջանի համար»,- ասվում է Արցախի ԱԳՆ մեկնաբանության մեջ։

Նախորդ Լուրը

Իսրայելական բանակը տանկային հարվածներ է հասցրել «ՀԱՄԱՍ»-ի դիրքերին

Հաջորդ Lուրը

Սեպտեմբերի 6-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի

Այլ Լուրեր

Հայաստան

Զեկույց. ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՀՆԱ-ն կարող է նվազել 15,6%-ով.

20/10/2026
ԱՄՆ

Կրեմլը հայտարարել է, թե ով պետք է Ուկրաինան ներկայացնի բանակցություններում

20/10/2026
Իրան

Թեհրանն ու Մոսկվան երբեք այսքան սերտ չեն համագործակցել. Արաղչի

20/10/2026
Հաջորդ Lուրը

Սեպտեմբերի 6-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Զեկույց. ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՀՆԱ-ն կարող է նվազել 15,6%-ով.

20/10/2026

Հայ և թուրք լրագրողներն այցելել են Դիարբեքիրի արդյունաբերական գոտի

20/10/2026

Թրամփը հայտարարել է, թե Փարիզը շուտով կարող է դառնալ մահմեդական քաղաք

20/10/2026

Կրեմլը հայտարարել է, թե ով պետք է Ուկրաինան ներկայացնի բանակցություններում

20/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)