08-06-2026 / 23:47
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը Ադրբեջանում հայտնված հայ սպա Գուրգեն Ալավերդյանի իրավունքների ոտնահարման վերաբերյալ

2020/08/28 10:27
Ադրբեջան, Կարևոր, Հայաստան, Քաղաքականություն

Մենք խստորեն դատապարտում ենք օգոստոսի 22-ին ադրբեջանական իրավազորության ներքո հայտնված սպա Գուրգեն Ալավերդյանի հանդեպ կիրառվող նվաստացնող վերաբերմունքը, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի բացահայտ և կոպիտ խախտում է: Այս մասին ասվում  է ԱԳՆ տարածած հաղորդագրության  մեջ:

Գուրգեն Ալավերդյանի արժանապատվության հրապարակային ոտնահարմամբ Ադրբեջանը մերժում է քաղաքակիրթ մարդկության կողմից հանրահռչակված՝ ռազմագերիների՝ «ցանկացած հանգամանքներում իրենց անձի և պատվի նկատմամբ հարգանքի իրավունքը», որն ամրագրված է Ժնևի III կոնվենցիայով: Նման գործելակերպը բնորոշ է տխրահռչակ ահաբեկչական խմբավորումներին և, ինչպես կարող ենք արձանագրել, նաև Ադրբեջանին: 

Պարզունակ քարոզչության և հայատյացության հնարքներով սեփական ժողովրդին կերակրող Ադրբեջանի բռնապետական ռեժիմն իջել է այն մակարդակին, որ հուլիսյան մարտերում սեփական բանակի լուրջ անհաջողությունները կոծկում է ռազմագերուն պարտադրված շինծու տեքստերով:

Միջազգային մարդասիրական իրավունքի հանդեպ Ադրբեջանի արհամարհանքի մասին է վկայում նաև այն փաստը, որ Ադրբեջանն այն սակավաթիվ երկրներից է, որոնք հրաժարվում են վավերացրել Ժնևի կոնվենցիաներին կից բոլոր լրացուցիչ արձանագրությունները:

Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի շարունակական խախտումները լրջորեն խաթարում են խաղաղությանը նպաստող միջավայրի հաստատումը:

Նախորդ Լուրը

Այսուհետ մուտքը Այա Սոֆիա՝ գլխաշորով

Հաջորդ Lուրը

Կիևը դադարեցրել է Մինսկի հետ բոլոր շփումները

Այլ Լուրեր

ԱՄՆ

ԵՄ-ն առաջին անգամ պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավարկության ազատությանը սպառնալու համար

08/06/2026
Ադրբեջան

Մեկ ամսում Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության 5-րդ զինծառայողն է մահացել

08/06/2026
Անվտանգություն

Հայաստանը 2025 թվականին չի վճարել ՀԱՊԿ-ի անդամավճարը․ ԱԳՆ

08/06/2026
Հաջորդ Lուրը

Կիևը դադարեցրել է Մինսկի հետ բոլոր շփումները

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ԵՄ-ն առաջին անգամ պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավարկության ազատությանը սպառնալու համար

08/06/2026

Մեկ ամսում Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության 5-րդ զինծառայողն է մահացել

08/06/2026

Հայաստանը 2025 թվականին չի վճարել ՀԱՊԿ-ի անդամավճարը․ ԱԳՆ

08/06/2026

Պեսկովը կասկածի տակ է դրել Կիևի հետ բանակցությունների հնարավորությունը

08/06/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)