07-04-2026 / 02:50
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄՆ-ն արգելափակել է թուրքական ուղղաթիռների մատակարարումը Պակիստանին

2021/03/09 12:03
Անվտանգություն, Թուրքիա

ԱՄՆ-ն կանխել է թուրքական արտադրության 30 ATAK մարտական ուղղաթիռների մատակարարումը Պակիստանին. այժմ այդ տենդերը, ամենայն հավանականությամբ, կստանա Չինաստանը, հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Կալինը` մեկնաբանելով  ԱՄՆ պատժամիջոցներն իր երկրի դեմ ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնման պատճառով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ինչպես 2018-ի հուլիսին հայտարարել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարության ներկայացուցիչը, Թուրքիան եւ Պակիստանը համաձայնագիր են ստորագրել 30 ATAK ուղղաթիռների մատակարարման մասին, ինչը Թուրքիայի պատմության մեջ ամենամեծ պայմանագիրն է պաշտպանական արտադրանքի միանվագ մատակարարման համար: Դրա գումարը 1.5 միլիարդ դոլար է գնահատվել: Սակայն պայմանագրի կատարումը հետաձգվել էր ԱՄՆ-ի կողմից Թուրքիային շարժիչների արտահանման լիցենզիա տրամադրելու մերժման պատճառով, քանի որ Կոնգրեսն արգելափակում է ամերիկյան զենքի մատակարարումը Թուրքիային, որպեսզի ստիպի նրան հրաժարվել Ռուսաստանից ավելի վաղ գնված S-400 հակաօդային պաշտպանության համակարգերից: Թուրքիան զբաղվում է ուղղաթիռների իր սեփական շարժիչների մշակմամբ:

«ԱՄՆ-ն արգելափակել է մարտական ուղղաթիռների նախատեսված վաճառքը Պակիստանին: Դա, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի նրան, որ տենդերը, որի մասին խոսվում է, կգնա Չինաստան, եւ պարտվողն ասյտես ԱՄՆ-ն կլինի»,- հայտարարել է է Կալինը Bloomberg-ին տված հարցազրույցում:
Կալինի խոսքով` Թուրքիան գնացել է S-400-ների գնմանն ԱՄՆ դիրքորոշման պատճառով, որը հրաժարվեց ձեռնտու պայմաններով Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր մատակարարել Անկարային: Միեւնույն ժամանակ, Ֆրանսիան սառեցրեց Թուրքիայի հետ բանակցությունները ֆրանս-իտալական Eurosam կոնցեռնի հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման շուրջ` Սիրիայում Անկարայի գործողությունների պատճառով:

Ռուսաստանի նորագույն S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումները, որոնք ճգնաժամ են առաջացրել ԱՄՆ-ի հետ Թուրքիայի հարաբերություններում, սկսվել էին 2019-ի հուլիսի կեսերին: Վաշինգտոնը պահանջում էր հրաժարվել գործարքից եւ դրա դիմաց գնել ամերիկյան Patriot համակարգերը` սպառնալով հետաձգել կամ նույնիսկ չեղարկել վերջին F-35 կործանիչների վաճառքը Թուրքիային, ինչպես նաեւ պատժամիջոցներ կիրառել` CAATSA-ի («Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» օրենք): Անկարան հրաժարվեց զիջումների գնալ եւ շարունակեց բանակցությունները S-400-ների լրացուցիչ խմբաքանակի գնման շուրջ:

Նախորդ Լուրը

Սիրիայի նախագահը և կինը կորոնավիրուսով են վարակվել

Հաջորդ Lուրը

Մենենդեսը Սենատում սկսել է ստորագրահավաք Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ-նամակը Բայդենին ուղարկելու համար

Այլ Լուրեր

Անվտանգություն

Լուկաշենկո․ ՀԱՊԿ-ը պետք է զգուշությամբ մոտենա Հայաստանի հետ աշխատանքին

06/04/2026
Անվտանգություն

Թուրքիան հերքել է Իրանին զենք մատակարարելու մասին լուրերը

06/04/2026
Անվտանգություն

Իրանը մերժում է կարճաժամկետ հրադադարը

06/04/2026
Հաջորդ Lուրը

Մենենդեսը Սենատում սկսել է ստորագրահավաք Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ-նամակը Բայդենին ուղարկելու համար

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Լուկաշենկո․ ՀԱՊԿ-ը պետք է զգուշությամբ մոտենա Հայաստանի հետ աշխատանքին

06/04/2026

Պեսկով․ Հայաստանը չի կարող միաժամանակ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի անդամ լինել

06/04/2026

Վրաստանն ԱՄՆ-Իրան հակասությունների համար հարթակ չէ. Պապուաշվիլիի պատասխանը Իրանի դեսպանին

06/04/2026

Թուրքիան հերքել է Իրանին զենք մատակարարելու մասին լուրերը

06/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)