11-08-2026 / 05:54
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

2021/08/02 18:21
Արցախ, Հայաստան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմը:

Արցախի նախագահի ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի՛ պարոն Փաշինյան, ՀՀ վարչապետի պաշտոնը Դուք ստանձնում եք Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության համար բախտորոշ ժամանակաշրջանում: Հայկական պետականությունը կանգնած է մեծամեծ մարտահրավերների առջև, որոնք հաղթահարել կարող ենք միասնությամբ՝ համախմբելով բոլոր կարող ուժերը:

Պատերազմի հետևանքով խարխլված անվտանգային ու արտաքին քաղաքական դիրքերը ամրացնելու, ներքաղաքական ու տնտեսական կայունություն ապահովելու հարցում ՀՀ նոր կառավարությունը մեծ անելիքներ ունի: Համոզված եմ, որ ՀՀ իշխանությունները հաջողելու են միջազգային հարաբերություններում­ ՀՀ դերի ու վարկի բարձրացման հարցում և շարունակելու են հետևողական ու արդյունավետ աշխատել արցախահայության իրավունքների պաշտպանության, պատերազմի հետևանքների վերացման և Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման ուղղությամբ՝ էլ ավելի խորացնելով հարաբերությունները երկու հայկական հանրապետությունների միջև՝ հանուն մեր համազգային իղձերի իրականացման:

Հաջողություն եմ մաղթում Ձեզ ՀՀ վարչապետի պաշտոնում նշված և այլ մեծ մարտահրավերները արժանապատվորեն հաղթահարելու ճանապարհին»:

Նախորդ Լուրը

Ավելի քան 1000 ուխտավորներ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այցելել են Ամարասի վանք

Հաջորդ Lուրը

Արմեն Սարգսյանը նախարարներ է նշանակել

Այլ Լուրեր

Հայաստան

Ռուսաստանը կարող է վերանայել Հայաստանին էներգակիրների մատակարարման պայմանները. ռուս քաղաքագետ

10/08/2026
Իրան

Իրանցի պաշտոնյա. Հայաստանը կարող է առանցքային դերակատարում ունենալ «Հյուսիս-Հարավ», «Պարսից ծոց-Սև ծով» միջանցքներում

10/08/2026
Հայաստան

ՀՀ-ն ԵԱՏՄ-ում արտադրվող ապրանքների և մատուցվող ծառայությունների կարևոր սպառող է. Փաշինյան

07/08/2026
Հաջորդ Lուրը

Արմեն Սարգսյանը նախարարներ է նշանակել

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ռուսաստանը կարող է վերանայել Հայաստանին էներգակիրների մատակարարման պայմանները. ռուս քաղաքագետ

10/08/2026

12 զոհ, 39 վիրավոր. Թաթարստանում սուգ է հայտարարվել Նիժնեկամսկի վրա ԱԹՍ-ների հարձակումից հետո

10/08/2026

Սիրիան և Ռուսաստանը հուշագիր են ստորագրել Սիրիայում ռուսական ռազմաբազաների ապագայի վերաբերյալ

10/08/2026

Իրանը Մեքքայի պաշտպանական համաձայնագիրը տարածաշրջանային անվտանգության մոտեցումների փոփոխության նշան է համարում

10/08/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)