Լիբանանի նախագահ Միշել ընդունել է ԱՄՆ Կոնգերսի արտաքին հարցերի հանձնաժողովի պատվիրակության՝ գլխավորությամբ սենատոր Քրիս Մըրֆիի: Հանդիպմանը մասնակցել է նաև Լիբանանում ԱՄՆ-ի դեսպան Դորըթի Շիան:
Հանդիպման ընթացքում քննարկվել են լիբանանյան իրադարձություններն, առաջիկայում իրականացվելիք աշխատանքները:
Նախագահ Աուն հայտնել է, որ կառավարության ձևավորման գործընթացում առաջընթաց է արձանագրվել: Նա հավելել է, որ կառավարությունից ակնակալում են բարեփոխումներ իրականացնել, ինչպես նաև ապահովել երկրի տնտեսական զարգացումը:
Նախագահ Աուն հաստատել է, որ Լիբանանում խորհրդարանական ընտրությունները կայանալու են Սահմանադրությամբ հաստատված ժամանակահատվածում` 2022-ի գարնանը:
«Հսկելու ենք, որ այդ ընտրությունները կայանան ազատության և պարկեշտության մթնոլորտում, որովհետև ժողովրդավարությունը ենթադրում է վերափոխում օրենսդիր և գործադիր իշխանություններում, ինչը հնարավորություն կտա թոթափել 1990-ից մինչև օրս արձանագրված ձախողումները»,-նշել է Լիբանանի նախագահը:
Աունը ամերիկացի կոնգրեսականներին շնորհակալություն է հայտնել լիբանանյան բանակին տրամադրված ամերիկյան օժանդակության համար: