30-04-2026 / 04:04
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքիան և Միացյալ Նահանգները պետք է դուրս բերեն զորքերը Սիրիայից առանց որևէ նախապայմանի․ Սիրիայի ԱԳ նախարար

2021/09/28 09:41
Անվտանգություն, Թուրքիա, Քաղաքականություն

Սիրիան մտադիր է ամբողջությամբ վերականգնել ազգային ինքնիշխանությունը եւ անօրինական է համարում իր տարածքում ցանկացած օտարերկրյա զորքի առկայությունը, ինչը համաձայնեցված չէ հանրապետության կառավարության հետ: Այս մասին հայտարարել է Սիրիայի ԱԳ նախարար Ֆեյսալ Միկդադը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական բանավեճում:

«Պետք է վերջ դնել այս ամենին, և մենք պահանջում ենք, որ Թուրքիան և Միացյալ Նահանգները դուրս բերեն զորքերը Սիրիայից առանց որևէ նախապայմանի», – ընդգծել է Միկդադը: Նա միաժամանակ նշել է, որ Դամասկոսը «իրեն իրավունք է վերապահում բոլոր օրինական միջոցներով հասնել այդ նպատակին»:

Նրա խոսքով՝ Թուրքիան և ԱՄՆ-ն «կեղծ պատրվակներ են օգտագործում իրենց ռազմական ներկայությունը Սիրիայի հողի վրա շարունակելու և նրա բնական պաշարները թալանելու համար, ինչը հակասում է միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին»:

Սիրիայի ԱԳ ղեկավարը Թուրքիային մեղադրել է Սիրիայի հյուսիս-արևմուտքում դեէսկալացիայի գոտի ստեղծելու մասին համաձայնագրից բխող պարտավորությունները չկատարելու մեջ:

«Արդյունքում Իդլիբ նահանգը դարձել է այնտեղ ներթափանցած օտարերկրյա ահաբեկիչների ինկուբատոր», – ասել է Միկդադը:

«Այս իրավիճակը չի կարող անվերջ շարունակվել, և Սիրիան վճռական է իր տարածքում ահաբեկչական խմբավորումների ոչնչացումը ավարտին հասցնելու գործում»,- եզրափակել է արտգործնախարարը։

Նախորդ Լուրը

Բայդենի խորհրդականը մեկնել է Սաուդյան Արաբիա

Հաջորդ Lուրը

ԱՄՆ-ը շարունակելու է աջակցել ԼՂ հակամարտության խնդիրների լուծմանը

Այլ Լուրեր

Թուրքիա

Թուրքիան ոսկու պահանջարկի նոր ռեկորդ է սահմանել

29/04/2026
ԱՄՆ

Դոնալդ Թրամփը օգնականներին հանձնարարել է պատրաստվել Իրանի երկարատև շրջափակմանը

29/04/2026
Անվտանգություն

Մոսկվայի Կարմիր հրապարակում մայիսի 9-ին ռազմական շքերթը կանցկացվի առանց ռազմական տեխնիկայի

29/04/2026
Հաջորդ Lուրը

ԱՄՆ-ը շարունակելու է աջակցել ԼՂ հակամարտության խնդիրների լուծմանը

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թուրքիան ոսկու պահանջարկի նոր ռեկորդ է սահմանել

29/04/2026

Ադրբեջանցիները վնաuել են Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը

29/04/2026

Դոնալդ Թրամփը օգնականներին հանձնարարել է պատրաստվել Իրանի երկարատև շրջափակմանը

29/04/2026

Մոսկվայի Կարմիր հրապարակում մայիսի 9-ին ռազմական շքերթը կանցկացվի առանց ռազմական տեխնիկայի

29/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)