15-06-2026 / 16:14
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄՆ պետդեպը հայտարարություն է տարածել պատերազմի ավարտի մեկ տարվա առնչությամբ՝ կոչ անելով վերադարձնել բոլոր գերիներին

2021/11/09 10:17
Ադրբեջան, Անվտանգություն, Արցախ, Հայաստան, Քաղաքականություն

Միացյալ Նահանգները կոչ է արել վերադարձնել 44-օրյա պատերազմի հետևանքով բոլոր գերեվարված անձանց։ Այս մասին նշվում է 44-օրյա պատերազմի ավարտի տարելիցի կապակցությամբ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսի հայտարարության մեջ։

«Այս շաբաթ Միացյալ Նահանգները և միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է Հարավային Կովկասում Հայաստանի և Ադրբեջանի միջև 44-օրյա ինտենսիվ կռիվներին վերջ տված հրադադարի համաձայնության առաջին տարին։ Մեր խորը վշտակցությունն ենք հայտնում նախորդ տարվա ռազմական գործողությունների հետևանքով բոլոր զոհվածների ու վիրավորների ընտանիքներին։ Կոչ ենք անում վերադարձնել բոլոր մնացած ռազմագերիներին, հստակեցնել բոլոր անհետ կորած անձանց, ապահովել տեղահանվածների կամավոր վերադարձը իրենց տներ, հակամարտության հետևանքով տուժած տարածքների համապարփակ հումանիտար ականազերծում իրականացնել  և ապահովել միջազգային մարդասիրական կազմակերպությունների հասանելիությունը նրանց, ովքեր դրա կարիքն ունեն։ Մենք նաև կոչ ենք անում հետաքննություն իրականացնել մարդու իրավունքների ու հումանիտար իրավունքի ենթադրյալ խախտումների առնչությամբ։

Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու լինել՝ խթանելու Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգ, կայուն, բարգավաճ և խաղաղ ապագան։ ԱՄՆ-ի պետքարտուղարի՝ եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ էրիկա Օլսոնը ներկայում տարածաշրջանում է՝ քննարկելու երկկողմ հարցերը բոլոր երեք երկրների հետ և ուսումնասիրելու տարածաշրջանային համագործակցության հնարավորությունները։ Կոչ ենք անում Հայաստանին ու Ադրբեջանին շարունակելու ակտիվացնել իրենց ներգրավվածությունը այդ թվում և Մինսկի խմբի համանախագահների շրջանակում, գտնելու համապարփակ լուծումներ բոլոր կարևոր խնդիրներին, որոնք կապված են կամ բխում են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից»,- ասվում է Պետդեպի  հայտարարության մեջ։

Նախորդ Լուրը

Իսրայելը մի քանի ավիահարվածներ է հասցրել Հոմսին և Տարտուսին. սիրիական ԶԼՄ-ներ

Հաջորդ Lուրը

Ռուս խաղաղապահները պարեկություն են իրականացրել Արցախում շփման գծի երկայնքով

Այլ Լուրեր

Ադրբեջան

Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց կազմակերպել Բաքու

15/06/2026
ԱՄՆ

Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան և Ֆրանսիան դիտարկում են Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը

15/06/2026
Հայաստան

Արարատ Միրզոյանը մասնակցել է Եվրամիության ԱԳ նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը

15/06/2026
Հաջորդ Lուրը

Ռուս խաղաղապահները պարեկություն են իրականացրել Արցախում շփման գծի երկայնքով

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց կազմակերպել Բաքու

15/06/2026

Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան և Ֆրանսիան դիտարկում են Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը

15/06/2026

Մերձավոր Արևելքում չի կարող լինել խաղաղություն, քանի դեռ Լիբանանը կրակի մեջ է. ֆոն դեր Լայեն

15/06/2026

Արարատ Միրզոյանը մասնակցել է Եվրամիության ԱԳ նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը

15/06/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)