22-04-2026 / 22:20
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. ԱՀ ԱԳՆ հայտարարությունը

2021/11/09 10:53
Ադրբեջան, Անվտանգություն, Արցախ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը 44-օրյա պատերազմի դադարեցման մեկամյակի կապակցությամբ հայտարարություն է տարածել: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Մեկ տարի առաջ՝ 2020 թ. նոյեմբերի 9-ին, Ռուսաստանի Դաշնության միջնորդական ակտիվ ջանքերի շնորհիվ ստորագրվել է Ռուսաստանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հայտարարությունը։ Այն թույլ է տվել վերջ դնել Թուրքիայի, միջազգային վարձկանների և Մերձավոր Արևելքից ահաբեկիչների ուղղակի ռազմական մասնակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա զինված ագրեսիային, ինչպես նաև հիմք է հանդիսացել Արցախի տարածք Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի մուտքի համար՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղության պահպանման նպատակով։ Եռակողմ հայտարարությունը կարևոր նշանակություն ունի Արցախի Հանրապետության հետպատերզմյան վերականգնման համար պայմանների ապահովման տեսանկյունից։
 
44-օրյա ավերիչ ագրեսիայի արդյունքում Ադրբեջանն օկուպացրել է Արցախի Հանրապետության  տարածքների զգալի մասը, այդ թվում՝ պատմամշակութային կենտրոն Շուշի քաղաքը։ Մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական բանակը բազմաթիվ ռազմական հանցագործություններ է կատարել, այդ թվում՝  քաղաքացիական օբյեկտների դիտավորյալ թիրախավորում, ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց խոշտանգումներ և արտադատական սպանություններ, էթնիկ զտումներ, պատմամշակութային հուշարձանների և եկեղեցիների դիտավորյալ ավերում և ոչ ընտրողական բնույթի զենքի կիրառմամբ բնակավայրերի թիրախավորում, ինչն արգելված է միջազգային իրավունքով։

Նույնիսկ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանը չդադարեցրեց միջազգայնորեն ապօրինի գործողությունները, մասնավորապես, շարունակեց ագրեսիվ, հարձակողական գործողությունները, զինվորականների և քաղաքացիական անձանց գերեվարումը, դիտավորյալ սպանությունների իրականացումը, եկեղեցիների և, ընդհանրապես, հայկական մշակութային ժառանգության ոչնչացումն օկուպացված տարածքներում։
 
Այդ կապակցությամբ անհրաժեշտ է ընդգծել, որ Ադրբեջանի կողմից ռազմական ուժի ապօրինի կիրառման, սեփական միջազգային պարտավորությունների կոպտագույն խախտման, միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների նորմերի համակարգված և զանգվածային ոտնահարումների հետևանքով ստեղծված իրավիճակը չի կարող հիմք հանդիսանալ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար։
 
Հայտնի է, որ միջազգային իրավունքի նորմերն արգելում են ճանաչել ուժի սպառնալիքի կամ ուժի կիրառման արդյունք հանդիսացող ցանկացած տարածքային նվաճում։ Ավելին, ուժի կիրառումը չի կարող չեղարկել միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկը՝ ժողովուրդների իրավահավասարությունն ու ինքնորոշումը, որն ամրագրված է ՄԱԿ-ի Կանոնադրության մեջ և այլ հիմնարար միջազգային փաստաթղթերում։
 
Պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումն ու Արցախի ժողովրդի կամքն անփոփոխ են։ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման և տարածաշրջանում կայուն ու տևական խաղաղության հաստատման անկյունաքարը Արցախի ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման անքակտելի իրավունքի ճանաչումն է և այն տարածքների դեօկուպացիան, որոնց վրա արցախահայությունն ինքնորոշվել է, ստեղծել անկախ պետականություն և զարգացրել այն»:

Նախորդ Լուրը

Ռուս խաղաղապահները պարեկություն են իրականացրել Արցախում շփման գծի երկայնքով

Հաջորդ Lուրը

Իրանի ՀՕՊ համակարգերը 2 ամերիկյան անօդաչու են որսացել Հորմուզի նեղուցում անցկացվող զորավարժությունների ընթացքում

Այլ Լուրեր

Անվտանգություն

Սուրեն Պապիկյանը Վրաստանում է

22/04/2026
Անվտանգություն

Ճապոնիան կվերացնի մահաբեր զենքերի արտահանման արգելքը

21/04/2026
Արցախ

Ռուբեն Վարդանյանը ուղերձ է հղել ՄԻՊ-ին՝ հայ գերիների հարցով

21/04/2026
Հաջորդ Lուրը

Իրանի ՀՕՊ համակարգերը 2 ամերիկյան անօդաչու են որսացել Հորմուզի նեղուցում անցկացվող զորավարժությունների ընթացքում

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Իրանական պատերազմը բնական գազի համաշխարհային շուկայի կառուցվածքային փոփոխության կարող է հանգեցնել

22/04/2026

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն ընդգծել է TRIPP նախագծի դերը «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության համատեքստում

22/04/2026

Սուրեն Պապիկյանը Վրաստանում է

22/04/2026

ԵՄ-ում ներգաղթյալների թիվը հասել է ռեկորդային ցուցանիշի

22/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)