27-04-2026 / 23:22
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Լիբանանն ինքնիշխան երկիր է, և ոչ ոք չպետք է նրան թելադրի՝ ինչ անել․ «Հեզբոլլահ»

2022/02/09 15:08
Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Լիբանանում գործող «Հեզբոլլահ» կուսակցության գլխավոր քարտուղար Հասսան Նասրալլահն իր ուղերձում մեկնաբանել է Պարսից ծոցի երկրների և Լիբանանի միջև հաշտեցման հասնելու համար  Քուվեյթի նախաձեռնությունը։ Նա մերժել է ցանկացած միջնոդրություն, որն իրականցվելու է՝ վնասելով Լիբանանի ինքնիշխանությունը։

«Լիբանանն ինքնիշխան երկիր է, և ոչ ոք չպետք է գա և թելադրի նրան՝ ինչ անել»,- ասել է նա։

Նասրալլահը նաև խոսել է Իսրայելի և «Հեզբոլլահի» հնարավոր առճակատման մասին՝ շեշտելով, որ միայն պատերազմի միջոցով է հնարավոր կանխել Լիբանանի ռազմաօդային ուժերի հզորացումը։

Միևնույն ժամանակ նա շեշտել է, որ Լիբանանի մարդկային ու նյութական կարողությունները «թշնամուն խանգարում են դիտարկել պատերազմի տարբերակը»։

Հիշեցնենք, որ Լիբանանի և Պասից ծոցի որոշ երկրների միջև դիվանագիտական ճգնաժամը դեռ չի լուծվել։ Պատճառը Լիբանանի տեղեկատվության նախարար Ժորժ Կորդահիի հայտարարությունն էր, որով նա քննադատել էր Սաուդյան Արաբիայի՝ Եմենում վարած քաղաքականությունը։ Այնուհետև Սաուդյան Արաբիան հետ կանչեց իր դեսպանին Բեյրութից և պահանջեց, որ Լիբանանի դեսպանն էլ 24 ժամվա ընթացքում հեռանա Ռիյադից։ Ի աջակցություն Սաուդյան Արաբիայի՝ Պարսից ծոցի շատ երկրներ նույնպես հետ կանչեցին իրենց դեսպաններին։ ԱՎելի ուշ՝ հունվարին Քուվեյթը Լիբանանին առաջարկեց ճգնաժամի լուծման առաջարկների փաթեթ, որն ընդհանուր առմամբ դրականորեն ընդունվեց Լիբանանում: Քուվեյթյան նախաձեռնությամբ ներկայացված առաջարկներից մեկը «Հեզբոլլահ» կուսակցության միջամտության կանխումն է Եմենի պատերազմում: Սակայն Բեյրութը պնդել էր, որ «Հեզբոլլահը» թեև ակտիվ է կառավարությունում, բայց չի գերիշխում Լիբանանի քաղաքականության մեջ։ Հետևաբար Լիբանանում չեն պատրաստվում զինաթափել «Հեզբոլլահին» կամ դադարեցնել նրա գործունեությունը։

Նախորդ Լուրը

Իրանի «Ղոդս» ուժերի հրամանատարը մեկնել է Իրաք

Հաջորդ Lուրը

ԱՄԷ-ում պայթյուն է որոտացել, իսկ ԱՄՆ-ը զգուշացնում է նոր հնարավոր հարձակման մասին

Այլ Լուրեր

Հայաստան

«ՀԱԿՊ-ում Հայաստանի անդամակցության ապասառեցում նախատեսված չէ»․ Նիկոլ Փաշինյան

23/04/2026
Իրան

Իրանն առաջին անգամ եկամուտ է ստացել Հորմուզի նեղուցով տարանցման վճարներից

23/04/2026
Թուրքիա

Թուրքական աղբյուր. Ալիջան սահմանային անցակետի աշխատանքները մոտենում են ավարտին

23/04/2026
Հաջորդ Lուրը

ԱՄԷ-ում պայթյուն է որոտացել, իսկ ԱՄՆ-ը զգուշացնում է նոր հնարավոր հարձակման մասին

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ճգնաժամ Վրաստանի ընդդիմադիր դաշտում․ «Միասնական ազգային շարժումը» սպառնում է լքել ընդդիմության դաշինքը

27/04/2026

Վրաստանի պաշտպանության նախկին նախարարը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման՝ կոռուպցիայի գործով

27/04/2026

Սպիտակ տան թղթակիցների ընթրիքին կրակոցներ արձակողը հյուրանոցի հյուրերից մեկն է եղել

27/04/2026

«Շիրակ Ավիան» թռիչքներ կիրականացնի Երևան-Տաշքենդ-Երևան չվերթով

27/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)