17-06-2026 / 20:51
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Կատարը մտադիր է 5 միլիարդ դոլարի ներդրում կատարել Եգիպտոսում

2022/03/30 17:06
Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Կատարը մտադիր է Եգիպտոսում 5 միլիարդ դոլարի ներդրումներ կատարել՝ ազդարարելով երկու երկրների միջև հարաբերությունների բարելավումը: Տեղեկությունը հայտնում է Կատարի պետական լրատվական գործակալությունը:

Կատարի արտգործնախարար Մուհամմադ բըն Աբդուլռահման Ալ-Թանին, ով պաշտոնական այցով մեկնել էր Կահիրե, հայտարարել է՝ 5 միլիարդ դոլարի ներդրումների փաթեթը «եղբայրական երկու պետությունների միջև տնտեսական համագործակցության զարգացմանն է ուղղված»:

قطر ومصر تتفقان على مجموعة من الاستثمارات والشراكات بقيمة 5 مليارات دولار. #قناhttps://t.co/LKqJABZ1ZY pic.twitter.com/H8blCRSTNr

— وكالة الأنباء القطرية (@QatarNewsAgency) March 29, 2022

Կատարի նախորդ ներդրումները Եգիպտոսում կենտրոնացած էին նավթային հատվածի վրա: Ըստ եգիպտական պետական ​​Al-Ahram օրաթերթի՝ «Qatar Petroleum»-ը խոշոր մասնաբաժիններ ուներ 4,4 միլիարդ դոլար արժողությամբ վերամշակող ընկերությունում:

Այցի շրջանակներում Ալ-Թանին հանդիպել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Ալ-Սիսիի, արտգործնախարար Սամեհ Շուքրիի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ:

Եգիպտացի իր պաշտոնակցի հետ համատեղ մամուլի ասուլիսում Ալ-Թանին հայտարարել էր, որ Կատարի հարաբերությունները Եգիպտոսի հետ բարելավվում են «այն բանից հետո, երբ կողմերը հաղթահարեցին որոշակի լարվածությամբ ուղեկցվող նախորդ շրջանը»:

Նշենք, որ Կատարի դիվանագիտական ճգնաժամը սկսվել էր 2017 թվականին, երբ Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Բահրեյնը արգելանք կիրառեցին Դոհայի նկատմամբ: Դիվանագիտական ճգնաժամը լուծվեց  2021 թվականի հունվարին ընդունված հռչակագրով:  Կատարի դիվանագիտական ճգնաժամի պատճառը Թուրքիայի և Իրանի հետ Դոհայի սերտ հարաբերություններն էին:

Տարաձայնությունների հարթեցումից հետո վերոնշյալ հինգ երկրների միջև հարաբերությունները բարելավվել են, և բարձրաստիճան պաշտոնյաները փոխանակվել են պաշտոնական այցերով: Ալ-Թանին անցյալ տարի մայիսին առաջին անգամ այցելել էր Կահիրե և հանդիպել Էլ Սիսիի հետ։

Նախորդ Լուրը

Ադրբեջանը ՌԴ պետդումայի պատգամավորի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել

Հաջորդ Lուրը

Սիրիայի և ԱՄԷ-ի միջև հարաբերություններն ամուր բնույթ ունեն. Սիրիայի փոխարտգործնախարար

Այլ Լուրեր

Մերձավոր Արևելք

«ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է իր զենքերը փոխանցել միայն պաղեստինյան իշխանություններին

17/06/2026
ԱՄՆ

Թրամփ. Նեթանյահուն պետք է ավելի պատասխանատու լինի Լիբանանի հարցում

16/06/2026
ԱՄՆ

ԱՄՆ-ը Պարսից ծոցում նավթային գաղտնի փոխադրումներ է իրականացրել՝ կիրառելով Իրանի մեթոդները

16/06/2026
Հաջորդ Lուրը

Սիրիայի և ԱՄԷ-ի միջև հարաբերություններն ամուր բնույթ ունեն. Սիրիայի փոխարտգործնախարար

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

2026-ին Ադրբեջանից Հայաստան 11 մլրդ դոլարի ապրանք է արտահանվել

17/06/2026

Ադրբեջանցիներն Արցախում ոչնչացրել են զոհված աստղաշենցիների հիշատակը հավերժացնող հուշարձանները

17/06/2026

Բիլի Ջին Քինգի գավաթ. Ադրբեջանը թենիսի Հայաստանի կանանց հավաքականի առաջին մրցակիցն է

17/06/2026

Ալի Խամենեիի հրաժեշտի արարողություն կանցկացվի նաև Իրաքում

17/06/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)