07-06-2026 / 22:02
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Բունդեսթագն անձեռնմխելիությունից զրկել է Ադրբեջանից կաշառք ստանալու մեջ մեղադրվող պատգամավորին

2020/01/31 12:09
Ադրբեջան, Քաղաքականություն

Գերմանիայի Բունդեսթագը պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել է պատգամավոր Կարին Շտրենցին:

Շտրենցը մեղադրվում է Ադրբեջանից կաշառք ստանալու և այդ երկրի շահերի լոբբինգով զբաղվելու մեջ։ Նույն գործով անցնում է նաև Գերմանիայի Քրիստոնեա-սոցիալական միություն կուսակցության նախկին պատգամավոր Էդուարդ Լինտները։

Գերմանիայի Բունդեսթագն անցած տարի Կարին Շտրենցին տուգանել էր 20 հազար եվրոյով Ադրբեջանից ստացած լրացուցիչ վարձատրության մասին Բունդեսթագին ժամանակին չտեղեկացնելու համար: Կարին Շտրենցի նկատմամբ կասկածները ի հայտ են եկել դեռևս 2017թ. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում կոռուպցիոն սկանդալի ընթացքում: Մասնավորապես, նրա անունը հիշատակվել է Եվրոպայում Բաքվի շահերը լոբբինգ անելու համար կաշառքների մասին անկախ փորձագետների 2018թ. ապրիլին հրապարակված զեկույցում:

Փաստաթղթում նշվում է, որ կոռուպցիոն սկանդալի հիմնական մասնակից, Բունդեսթագի նախկին պատգամավոր Էդուարդ Լինտները իրեն պատկանող և Բաքվի կողմից ֆինանսավորվող ու Ադրբեջանի լոբբինգն իրականացնող Line M-Trade խորհրդատվական կազմակերպությունում աշխատանքի է ընդունել Կարին Շտրենցին: Չնայած կոմերցիոն շահերին՝ Շտրենցը 2015թ. եղել է Ադրբեջանի ընտրությունները դիտարկող դիտորդական առաքելության կազմում:

Ի հայտ եկած կասկածների պատճառով 2018թ. սկզբին Շտրենցը չի ընդգրկվել ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության կազմում: Կարին Շտրենցը պնդել է, որ ինքը չի իմացել այն մասին, որ Լինտների ընկերության ֆինանսավորումն Ադրբեջանից է: Նա իրեն մեղավոր է համարել միայն նրանում, որ Բունդեսթագին ժամանակին չի տեղեկացրել իր լրացուցիչ վարձատրության մասին: «Թրանսփարենսի Ինթերնեյշընըլ» հակակոռուպցիոն կենտրոնը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ Ֆրանկֆուրտի դատախազությունը գործ է հարուցել Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Կարին Շտրենցի և նախկին պատգամավոր Էդուարդ Լինտների դեմ:

«Ավելի վաղ՝ 2019թ․ մարտին, «Թրանսփարենսի Ինթերնեյշընըլ» համաշխարհային կազմակերպության գերմանական ներկայացուցչությունը՝ «Թրանսփարենսի Դոյչլանդը», առերևույթ կոռուպցիոն հանցագործությունների մասին հաղորդում էր ներկայացրել ընդդեմ գերմանական Բունդեսթագի ներկա և նախկին մի քանի անդամների՝ կապված «ադրբեջանական լվացքատան» սկանդալային գործի հետ։ 2019թ․ մայիսին Ռոստոկ քաղաքի դատախազը որոշում էր կայացրել վարույթ չսկսելու մասին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Ֆրանկֆուրտի դատախազը Կարին Շտրենցին մեղադրում է «ադրբեջանամետ դիրքորոշման» միջոցով առնվազն 22 հազար եվրո կաշառք ստանալու մեջ։ ԵԽԽՎ նախկին անդամ Էդուարդ Լինտները մեղադրվում է Ադրբեջանից բրիտանական կեղծ ընկերությունների միջոցով 2008-2016թթ. մոտ 4 մլն եվրո ստանալու մեջ, որն այնուհետև պետք է փոխանցեր ԵԽԽՎ այլ անդամների, որոնք սրա դիմաց դրական կարծիքներ են արտահայտել ադրբեջանական կառավարության մասին և նպատակադրված դեմ են արտահայտվել քաղաքական բանտարկյալների ազատ արձակմանը։

Նախորդ Լուրը

ԱՄՆ-ը նոր պատժամիջոց է սահմանել Իրանի նկատմամբ

Հաջորդ Lուրը

Հայաստանի նախագահը Jerusalem Post-ին. Ցեղասպանության չճանաչումը անցանկալի հետևանքներ կունենա

Այլ Լուրեր

Հայաստան

Ժամը 14։00-ի դրությամբ՝ ընտրություններին մասնակցել է 847. 226 ընտրող՝ 33.84 %. ԿԸՀ

07/06/2026
Ադրբեջան

Ազովի ծովում ԱԹՍ հարձակումներից Ադրբեջանի հինգ քաղաքացի է մահացել

05/06/2026
Ադրբեջան

CNN-ի բացառիկ բացահայտումը․ Իսրայելը Իրանի դեմ պատերազմի ընթացքում գաղտնի զորք է տեղակայել Ադրբեջանում

05/06/2026
Հաջորդ Lուրը

Հայաստանի նախագահը Jerusalem Post-ին. Ցեղասպանության չճանաչումը անցանկալի հետևանքներ կունենա

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

«Դասական Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանը 3-րդ տեղում է

07/06/2026

Ընտրատեղամասերում ռումբերի մասին զանգերը և հաղորդագրությունները կեղծ են

07/06/2026

Ժամը 14։00-ի դրությամբ՝ ընտրություններին մասնակցել է 847. 226 ընտրող՝ 33.84 %. ԿԸՀ

07/06/2026

Շուրջ 180 օտարերկրյա ԶԼՄ ներկայացուցիչ հետևում է Հայաստանի ԱԺ ընտրություններին

07/06/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)