13-ամսյա դադարից հետո Լիբանանում վերսկսվել է Բեյրութի նավահանգստի պայթյունի հետաքննությունը: Այս մասին գրում են լիբանանյան ԶԼՄ-ները՝ վկայակոչելով դատական աղբյուրը:
Հաղորդվում է, որ դատավոր Թարեք Բիթարը նոր մեղադրանքներ է առաջադրել ութ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ՝ նշանակելով նրանց հարցաքննության ժամկետները:
Պայթյունի հետաքննությունը դադարեցվել էր դեռևս 2021 թվականի դեկտեմբերից կուսակցությունների դիմադրության պատճառով:
Քաղաքական գործիչները, որոնց Բիթարը փորձում էր հարցաքննել, այդ թվում՝ «Հեզբոլլահի» աջակիցները պարբերաբար վիճարկել են իրենց հարցաքննությունը: Նրանք Բիթարին մեղադրում էին պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեջ:
Հիշեցնենք, որ Բեյրութի նավահանգստում բեռնաթափված ամոնիումի նիտրատի պատճառով 2020 թվականի օգոստոսի 4-ին պայթյուն էր որոտացել: Ողբերգությունը խլել էր 218 մարդու կյանք: