19-06-2025 / 07:06
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Երուսաղեմում հայերի և Հայոց պատրիարքարանի վրա հարձակումներ են եղել, փորձել են հանել խաչակիր ու ՀՀ դրոշները

2023/01/30 10:38
Կարևոր, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Աղան աբեղա Գոգչյանը հայտնում է, որ հունվարի  28-ի ուշ երեկոյան, երկու հրեա ծայրահեղականներ Հայոց Պատրիարքարանի փողոցով «Լացի պատ» գնալիս Հայոց Վանքի դիմաց նախ փորձել են խոչընդոտել երթևեկութեանը, ապա դուրս գալով ճանապարհից՝ հարվածել են աշխատանքից տուն վերադարձող հայ երիտասարդների ավտոմեքենային: Հայ երիտասարդները, մեքենայից իջնելով, քաղաքավարի խոսել և  հարցրել են. «Ինչո՞ւ եք հարվածում մեքենային, սա մեր թաղամասն է, մենք աշխատանքից տուն ենք վերադառնում: Մենք հարգում ենք հրեաներին, ինչո՞ւ եք այսպիսի բաներ անում, մենք ձեզ ի՞նչ ենք արել»:

Հրեա ծայրահեղականներից մեկը սկսել է բղավել. «Դուք այստեղ թաղամաս չունեք: Սա մեր երկիրն է, գնացեք մեր երկրից»:

Եվ երբ հայ երիտասարդները ասել են. «Սա նաև մեր երկիրն է, մեր տունը այստեղ է, մենք այստեղ ենք ծնվել, ուրիշ տեղ չունենք գնալու», մյուս ծայրահեղականը արցունքաբեր գազ է փչել հայ երիտասարդի աչքերին և երկուսով փախուստի են դիմել: Հայ երիտասարդները փորձել են հետապնդել վերջիններիս, որպեսզի ոստիկաններին հանձնեն, սակայն արցունքաբեր գազի ազդեցությունը թույլ չի տվել և հայ երիտասարդին ընկերը տեղափոխել է հիվանդանոց:

Հիվանդանոցից վերադառնալուց հետո՝ հայ երիտասարդները բողոք են ներկայացրել ոստիկանություն: Ոստիկանները հայտնաբերել են երկու հրեա ծայրահեղականներին և ձերբակալել նրանց: Նրանցից մեկին լուսաբացին ազատ են արձակել, իսկ արցունքաբեր գազ փչողը դեռ ձերբակալված է:

Այս դեպքից մեկ ժամ անց, հրեա ծայրահեղականների մի ուրիշ խումբ «Լացի պատ» գնալիս, անցնելով Պատրիարքարանի փողոցով՝ փորձել են մագլցելով բարձրանալ Հայոց պատրիարքարանի տանիք և հանել պատրիարքարանի խաչակիր և Հայաստանի Հանրապետության դրոշները: Այդ պահին վանքի դիմաց կանգնած հայ երիտասարդները նկատելով այդ՝ մոտեցել և արգելել են հրեա ծայրահեղականների գործողությունները, վերջիններս փախել են և շուտով վերադարձել ավելի փոքր խմբով, այս անգամ դիմակավորված:

Դիմակավոր ծայրահեղականները նորից փորձել են կռիվ հրահրել, հայ երիտասարդների ուղղությամբ օդում արցունքաբեր գազ են փչել, հայհոյել հայերին և փախել ոստիկանության ուղղությամբ: Հայ երիտասարդները հետապնդել են նրանց, և երբ վերջիններս տեսել են, որ հայերը հետապնդում են իրենց՝ բղավել են. «Տեռորիստական հարձակո՜ւմ, տեռորիստական հարձակո՜ւմ»:

Ոստիկանները կարծելով, որ հրեա ծայրահեղականների բղավոցները ճիշտ են՝ փակել են հայ երիտասարդների ճանապարհը, զենքերը պահելով նրանց վրա՝ ծեծի են ենթարկել մի քանիսին, և նրանցից Գէորգ Քահկէճեանին ձերբակալելով՝ տարել են ոստիկանություն, այն մեղադրանքով, թե վերջինս հարձակվել է ոստիկանի վրա, որը իրականության հետ աղերս չունի:

Գէորգ Քահկէճեանին մի գիշեր պահել են ոստիկանությունում, հաջորդ օրը՝ հունվարի 29-ին, կեսօրից հետո, Նորին Ամենապատվություն Տ. Նուրհան Արքեպիսկոպոս Մանուկյան Պատրիարք Սրբազան Հոր անմիջական միջամտությամբ և դատարանի որոշմամբ Գէորգ Քահկէճեանը ազատ է արձակվել և տրվել է 20-օրյա տնային կալանք: Եվ քանի որ Գէորգ Քահկէճեանը ունի մարմնական վնասվածքներ, վանքի փաստաբանի միջնորդությամբ ոստիկանությունը թույլ է տվել, որ վերջինս բժշկական հետազոտություն անցնի:



Նախորդ Լուրը

Ո՞վ է կանգնած Իրանի դեմ իրականացված գործողության ետևում

Հաջորդ Lուրը

Իրանական Սպահանի օբյեկտներից մեկի վրա Իսրայելն է ԱԹՍ-ով հարձակում է իրականացրել

Այլ Լուրեր

Թուրքիա

Փաշինյանը հաստատել է, որ հունիսի 20-ին այցելելու է Թուրքիա

18/06/2025
Անվտանգություն

Իսրայելի «Arrow» հակահրթիռների պաշարներն սպառվում են. WSJ

18/06/2025
Ադրբեջան

Իրանն ու Հայաստանը պետք է ընդլայնեն ռազմական համագործակցությունը հնարավոր հարձակումներին հակազդելու համար. իրանցի վերլուծաբան

18/06/2025
Հաջորդ Lուրը

Իրանական Սպահանի օբյեկտներից մեկի վրա Իսրայելն է ԱԹՍ-ով հարձակում է իրականացրել

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Փաշինյանը հաստատել է, որ հունիսի 20-ին այցելելու է Թուրքիա

18/06/2025

Թուրքիայի պաշտպանության նախարարը այցելել է Վան

18/06/2025

ԱԷՄԳ-ը չունի որևէ ապացույց Իրանի կողմից միջուկային զենք ձեռք բերելու ջանքերի վերաբերյալ. Գրոսսի

18/06/2025

Իսրայելի «Arrow» հակահրթիռների պաշարներն սպառվում են. WSJ

18/06/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)