13-06-2025 / 05:32
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իսրայելում հրեա ծայրահեղականների ակտիվացման շուրջ

2023/01/30 11:34
Մերձավոր Արևելք, Տեսակետ, Քաղաքականություն

Անցած օրերին Իսրայելում բավականաչափ հաճախակի են դարձել հրեա ծայրահեղականնների կողմից սադրիչ հարձակումները, այդ թվում նաև իսրայելահայերի, և քրիստոնյաների դեմ։ Իսրայելում կրոնական ծայրահեղականների ակտիվացման միտումը նկատվում էր վերջին մի քանի տարիների ընթացքում՝ գնահատվելով որպես լրջագույն մարտահրավեր ոչ միայն Իսրայելի, այլև ամբողջ տարածաշրջանի կայունության համար։ Իսրայելական հասարակության այս շերտի դիրքերի ամրապնդման կարևոր ցուցիչ էր 2022թ. նոյեմբերի1-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով ձևավորված՝ Իսրայելի պատմության ընթացքում ամենից աջակողմյան կառավարության ձևավորման հանգամանքը։ Ասել է թե, կրոնական կուսակցությունների նման հաջողությունը որոշակիորեն նպաստում է հատկապես երիտասարդ հրեա ծայրահեղականների շրջանում ամենաթողությանը։ Ուշագրավ է, որ վերոնշյալ միտումը որպես լրջագույն խնդիր է գնահատվում նաև Իսրայելի առանցքային դաշնակից ԱՄՆ-ում, որտեղից տևական ժամանակ ահազանգվում է ոչ միայն պաղեստինցի արաբների, այլև Իսրայելում բնակվող այլ էթնիկ-դավանական խմբերի համար ստեղծվելիք խնդիրների հավանականության մասին՝ հաշվի առնելով հատկապես աբրահամյան կրոնների կարևորագույն սրբավայր հանդիսացող Երուսաղեմ քաղաքի գործոնը։ Նաև վերոնշյալն է պատճառը, որ հատկապես իսրայելական հասարակության վերոնշյալ խմբի ներկայացուցիչների սադրիչ գործողությունների հետևանքով վերջին ամիսներին զգալիորեն աճել են տարաբնույթ միջադեպերը միջդավանական հողի վրա, որից, ավաղ, անմասն չի մնում նաև պատմական Պաղեստինում հազարամյակների ներկայություն ունեցող հայ համայնքը։

Արմեն Պետրոսյան

Նախորդ Լուրը

Իրանական Սպահանի օբյեկտներից մեկի վրա Իսրայելն է ԱԹՍ-ով հարձակում է իրականացրել

Հաջորդ Lուրը

«Ողջունում ենք վերջին առաջընթացը, որը հեռանկարներ է բացում հայ-թուրքական կապերի վերականգնման համար». ՌԴ ԱԳՆ

Այլ Լուրեր

Թուրքիա

Թուրքիայի ՊՆ-ի ղեկավարը հանդիպել է Իրանի ՑՈւ հրամանատարի հետ

12/06/2025
Իրան

Իրանն ուրանի հարստացման նոր կենտրոն կգործարկի՝ ի պատասխան ԱԷՄԳ-ի բանաձևի

12/06/2025
Ադրբեջան

Ադրբեջանը, Թուրքիան, Ուզբեկստանը, Ղազախստանը և Պակիստանը զորավարժություններ կանցկացնեն

12/06/2025
Հաջորդ Lուրը

«Ողջունում ենք վերջին առաջընթացը, որը հեռանկարներ է բացում հայ-թուրքական կապերի վերականգնման համար». ՌԴ ԱԳՆ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թուրքիայի ՊՆ-ի ղեկավարը հանդիպել է Իրանի ՑՈւ հրամանատարի հետ

12/06/2025

Իրանն ուրանի հարստացման նոր կենտրոն կգործարկի՝ ի պատասխան ԱԷՄԳ-ի բանաձևի

12/06/2025

Հնդկաստանում ինքնաթիռ է կործանվել

12/06/2025

Ադրբեջանը, Թուրքիան, Ուզբեկստանը, Ղազախստանը և Պակիստանը զորավարժություններ կանցկացնեն

12/06/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)