03-02-2026 / 13:26
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանցի պատգամավոր. «Իրանի դեմ Ադրբեջանի բողոքը միջազգային կառույցներին թշնամական վարքագիծ է համարվում»

2023/02/01 16:43
Անվտանգություն, Իրան, Կարևոր

Այսօր Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որով «դատապարտել է 2023թ. հունվարի 27-ին Թեհրանում Ադրբեջանի դեսպանության դեմ ահաբեկչական գրոհը դատապարտող միջազգային մի շարք կազմակերպությունների ընդունած հայտարարություններին խոչընդոտելու Իրանի փորձերը»։

Ի պատասխան դրան, Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության հանձնաժողովի փոխնախագահն իրանա-արդբեջանական լարված հարաբերությունների համատեքստում հայտարարել է.

«Ադրբեջանի իշխանությունները պետք է ուշադրություն դարձնեն, որ Իրանի օրակարգում միշտ բարիդրացիականության սկզբունքն է եղել: Իրանի դեմ Ադրբեջանի բողոքը միջազգային կառույցներին թշնամական վարքագիծ է համարվում, և Ադրբեջանը պետք է հարգի չափ ու սահմանները: Իրանն Ադրբեջանի հարավային մեծ հարևանն է, և Ադրբեջանի օգտին չէ իրադրությունը բորբոքել և ստեղծել խնդիրներ, որոնք սպառնում են երկու երկրների միջև մթնոլորտին»։

Նա շեշտել է, որ դեսպանատան վրա հարձակումը պետական հովանավորությամբ չի եղել և անձնական դրդապատճառներով է եղել ու հավելել, որ Իրանի հետ հարաբերությունների վատթարացումից տուժելու է միայն Ադրբեջանը:

«Ադրբեջանի ու Հայաստանի միջև վեճերում մենք օգտնել ենք թուլացնել լարվածությունը, սակայն Ադրբեջանն այլ կերպ է պատասխանում: Իրանի հետ բարեկամությունից առաջին շահողն Ադրբեջանն է, և Իրանի հետ թշնամությունից առաջին տուժողն էլ է Ադրբեջանը: Սիոնիստական ռեժիմը ցանկանում է, որ Ադրբեջանը մոտ ապագայում անցնի սիոնիստների վերահսկողության ներքո: Սա տարածաշրջանում լարվածության սրման պատճառ է դառնում: Ադրբեջանի մեր ընկերները պետք է ուշադրություն դարձնեն, որ սիոնիստական ռեժիմը տեղ է գտել Ադրբեջանում»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ ուրբաթ առավոտյան զինված հարձակում էր տեղի ունեցել Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա, սպանվել է դիվանագիտական առաքելության անվտանգության աշխատակիցը, անվտանգության ևս երկու աշխատակիցներ վիրավորվել են։

Նախորդ Լուրը

Երբեմն մենք պատասխանատու ենք, երբեմն՝ ոչ. Նեթանյահուն՝ Սպահանի վրա իրականացված հարձակման մասին

Հաջորդ Lուրը

Ալիևն իրանցի իրավապահներին մեղադրում է անգործության մեջ

Այլ Լուրեր

Ադրբեջան

Արցախում վանդալիզմի է ենթարկվել հերթական հայկական եկեղեցին (լուսանկարներ)

03/02/2026
Անվտանգություն

Արաղչին և Ուիտքոֆը կհանդիպեն Ստամբուլում. Reuters

03/02/2026
Իրան

3 հնարավոր սցենար ԱՄՆ-Իրան հակամարտության ներկա շրջափուլի համատեքստում

02/02/2026
Հաջորդ Lուրը

Ալիևն իրանցի իրավապահներին մեղադրում է անգործության մեջ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

«Մելանյա» ֆիլմն ԱՄՆ-ում հավաքել է 7 միլիոն դոլար․ վերջին տասնամյակի ամենահաջողված վավերագրական դեբյուտը

03/02/2026

Արցախում վանդալիզմի է ենթարկվել հերթական հայկական եկեղեցին (լուսանկարներ)

03/02/2026

TRIPP-ն այս փուլում ԱՄՆ-ին ապահովում է բիզնես ներկայություն Հարավային Կովկասում. Ամերիկագետ

03/02/2026

Մշակվում է բազմաստիճան ծրագիր՝ Մոսկվա-Կիև հնարավոր խաղաղ համաձայնագրի պահպանման համար․ Financial Times

03/02/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)