09-07-2025 / 13:02
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իսրայելում մեկ տարվա մեջ կանցկացվեն 3-րդ ընտրությունները

2020/02/28 15:27
Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Իսրայելում հաջորդ շաբաթ կանցկացվեն մեկ տարվա մեջ երրորդ ընտրությունները՝ հույսով, որ երրորդ փորձից ընտրողները երկիրը դուրս կբերեն քաղաքական փակուղուց: Եվ կրկին ուշադրության կենտրոնում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի՝ ոմանց կարծիքով բևեռացված գործիչ լինելու հարցն է:

Իսրայելում ԱՄՆ-ի նախկին դեսպան Դան Շափիրոն ասել է. «Նրա կուսակցությունը և իր ճամբարից շատերը նրան տեսնում են որպես գրեթե անփոխարինելի գործիչ, մարդ, որը երկիրը զերծ է պահել տարածաշրջանում տարատեսակ սպառնալիքներից, և որ բացի նրանից գրեթե ոչ մեկին չեն պատկերացնում երկրի ղեկավարի պաշտոնում, որը շուրջ 11 տարի է ղեկավարել երկիրը։ Իսկ մյուս ճամբարում համարում են, որ նա, որպես առաջնորդ, այդ տարիների ընթացքում արդեն անցել է ընդունելի լինելու սահմանները։ Նրանք կենտրոնացել են այն փաստի վրա, որ վարչապետին մեղադրանք է առաջադրված և շուտով դատարանի առաջ կկանգնի կոռուպցիոն տարբեր հոդվածներով: Մեղադրյալներն էլ հենց Նեթանյահուի ճամբարից են»:

Ինչպես նախորդ տարվա երկու ընտրությունները, այս անգամ ևս ո՛չ Նեթանյահուն և նրա «Լիքուդ» կուսակցությունը, և ո՛չ նրա մրցակից Բենի Գանցը կարծես թե չեն կարողանա մեծամասնություն կազմել 120 հոգուց բաղկացած խորհրդարանում:

«Ըստ էության երեք ընտրություններն էլ մեկ անձի պատճառով են: Որովհետև, եթե Նեթանյահուն հեռանա, Գանցը և «Լիքուդ» կուսակցությունը կարող են կոալիցիոն կառավարություն ձևավորել մեկ շաբաթում»,-ասում է Ազգային անվտանգությոան ուսումնասիրությունների ինստիտուտից Յահուդա Բեն Մեյրը:

Թել Ավիվի համալսարանի ուսանողներն ու աշխատակիցները հիասթափված են քաղաքական փակուղուց:

«Մենք խրված ենք մի տեղում, որտեղից չենք կարողանում առաջ շարժվել: Կարծես շրջան լինի, որը երբեք չի ավատվում»,- նշել է թատերական բաժնի ուսանող Ավիշա Նամիրովսկին:

«Իմ ամենամեծ մտահոգությունը «Կապույտ և սպիտակ» դաշինքի ու «Լիքուդ» կուսակցության միջև տարբերությունը չէ: Ես մտահոգված եմ կառավարությունում ճշմարտության և ազնվության խնդրով, կառավարության գործունեությունը չպետք է կոռումպացված լինի»,- ասել է համալսարանի աշխատակից Յիցակ Զիմերմանը:

«Որպես արաբ, ինձ համար ամենակարևորն այստեղ ռասիզմին վերջ տալն է: Այստեղ արաբների նկատմամբ մեծ խտրականություն կա: Ես մարդ եմ, որը չի տարբերվում ոչ մեկից և ուզում եմ, որ ինձ այդպես էլ վերաբերվեն»,-ասում է ապագա բուժքույր Մադլեն Օթմանը:

Այդուհանդերձ հանրությունը կքվեարկի այս ընտրություններին, և Նեթանյահուի ճակատագիրը կորոշվի՝ կախված իրեն ուղղված կոռուպցիոն մեղադրանքների դատավարությունից, որը նախատեսվում է սկսել ընտրություններից երկու շաբաթ հետո: Այս մասին հայտնել է «Ամերիկայի Ձայնը»:

Նախորդ Լուրը

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս մեկ դեպք

Հաջորդ Lուրը

ՄԻԵԴ-ի որոշմամբ` Ադրբեջանը պարտավորվում է 72 հազ. եվրո վճարել լրագրող Խադիջե Իսմայիլովային

Այլ Լուրեր

Ադրբեջան

Նիկոլ Փաշինյանն ու Ալիևն Աբու Դաբիում երկկողմ հանդիպում կունենան

09/07/2025
Մերձավոր Արևելք

Նեթանյահուն Թրամփի հետ քննարկել է պատանդների ազատ արձակումը և Իրանի նկատմամբ «մեծ հաղթանակը»

09/07/2025
Ադրբեջան

ԱՄՆ-ը հույս ունի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի. Ռուբիո

09/07/2025
Հաջորդ Lուրը

ՄԻԵԴ-ի որոշմամբ` Ադրբեջանը պարտավորվում է 72 հազ. եվրո վճարել լրագրող Խադիջե Իսմայիլովային

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Նիկոլ Փաշինյանն ու Ալիևն Աբու Դաբիում երկկողմ հանդիպում կունենան

09/07/2025

Նեթանյահուն Թրամփի հետ քննարկել է պատանդների ազատ արձակումը և Իրանի նկատմամբ «մեծ հաղթանակը»

09/07/2025

ԱՄՆ-ը հույս ունի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի. Ռուբիո

09/07/2025

ԱՄՆ-ն դատապարտել է Կարմիր ծովում հութիների հարձակումները բեռնատար նավերի վրա

09/07/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)