05-04-2026 / 22:16
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախն այլևս որևէ ակնկալիք չունի աշխարհից. Արցախի նախագահը` Փարիզի քաղաքապետին

2023/08/30 15:39
Արցախ, Հայաստան, Քաղաքականություն

Արցախի Հանրապետությունն այլևս որևէ ակնկալիք չունի աշխարհից, միջազգային հանրությունից։ Այս մասին Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Ինչպես հաղորդում է «Sputnik Արմենիան», ասուլիսը տեղի է ունենում Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, իսկ Հարությունյանն Արցախից տեսակապով է միացել։

Նրա խոսքով` Ադրբեջանը հումանիտար օգնությունը Արցախի տարածք մատակարարելուն խոչընդոտելով ակնկալում է ծնկի բերել արցախցուն, սակայն դա չի հաջողվի։

«Մենք հարգել գիտենք, բայց ծնկի գալ չգիտենք։ Պայքարելու ենք այնքան, որքան հնարավորություն ունենանք, չնայած այլևս որևէ ակնկալիք չունենք աշխարհից, գերտերություններից, միջազգային կառույցներից, բայց մենք շարունակելու ենք։ Հազարամյակներով ժառանգված արժանապատվությունը մեզ համար ավելի կարևոր է»,– նշեց Հարությունյանը

Հիշեցնենք, որ Անն Իդալգոն Հայաստան է ժամանել օգոստոսի 30-ին` Արցախ ուղարկվող հումանիտար օգնությունն անձամբ ուղեկցելու և պետությանը շտապ օգնություն ցուցաբերելու համար։

Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։

Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։ Եվս մեկ կցորդիչով բեռնատար ուղարկել էին ֆրանսիական տեղական ինքնակառավարման մարմնները։ Այնուհետև քաղցրավենիքով լի մեկ բեռնատար էլ ուղարկել էր «Գրանդ Քենդի» ընկերությունը։

Նախորդ Լուրը

Հստակ որոշում կա Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը փակ պահելու վերաբերյալ․ Դավիթ Իշխանյան

Հաջորդ Lուրը

Ֆրանսիայի նախագահը պետք է աջակցի ՄԱԿ-ում բանաձևի ընդունմանը, որը թույլ կտա միջազգային վերահսկողության ներքո բացել Լաչինի միջանցքը. ֆրանսիացի պատգամավոր

Այլ Լուրեր

Կարևոր

Պետությունն ամբողջությամբ կսուբսիդավորի բազմազավակ ընտանիքների բնակարանների ձեռքբերումը և տան կառուցումը

03/04/2026
Հայաստան

Ընթացիկ տարվա մարտին ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.5%

03/04/2026
Իրան

Ռուբինյանն ու Իրանի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ

03/04/2026
Հաջորդ Lուրը

Ֆրանսիայի նախագահը պետք է աջակցի ՄԱԿ-ում բանաձևի ընդունմանը, որը թույլ կտա միջազգային վերահսկողության ներքո բացել Լաչինի միջանցքը. ֆրանսիացի պատգամավոր

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Պետությունն ամբողջությամբ կսուբսիդավորի բազմազավակ ընտանիքների բնակարանների ձեռքբերումը և տան կառուցումը

03/04/2026

Ադրբեջանն ու Թուրքիան Կարսում զորավարժություն կանցկացնեն

03/04/2026

ՌԴ-ն դատապարտել է Թեհրանի Սուրբ Նիկողայոս ռուսական տաճարին հասցված ավիահարվածը

03/04/2026

Ընթացիկ տարվա մարտին ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.5%

03/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)