05-12-2025 / 04:41
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանական հասարակությունը տասնամյակներով սնվում է հայության նկատմամբ ատելությամբ. Համահայկական միություն

2024/02/28 17:59
Ադրբեջան, Անվտանգություն, Արցախ, Հայաստան, Քաղաքականություն

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը։ Այս մասին նշված է Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության տարածած հաղորդագրության մեջ:

«Ադրբեջանական ողջ պետական-հասարակական համակարգը, որը մոռացության էր մատնել միջազգային իրավունքն ու իրավարար կառույցների հռչակագրերն ու կոնվենցիաները, այժմ հանկարծ վերհիշել է դրանց գոյության մասին և ինչ-որ ծանծաղ արձանագրումներ է կատարում ցեղասպանությունների կանխարգելման և մարդու իրավունքների պաշտպանության, ռասայական խտրականության բացառման և այլնի վերաբերյալ։

Արտաքին գործերի նախարարության մակարդակով հնչող նման ձևակերպումները բնականորեն հարցեր են առաջացնում․ արդյոք Ադրբեջանը պատրաստ է իր հռչակած միջազգային իրավունքի նորմերի կիրառականությունը ճանաչել ցանկացած պարագայում, ինչպես, օրինակ, 1988 թ՝․ Սումգայիթի, 1990 թ՝․ Բաքվի, 1992 թ՝  Մարաղայի և հայաբնակ այլ վայրերի կոտորածների կապակցությամբ, թե՞ այս անգամ ևս գործ ունենք ընտրանքայնության և ստահոդ իրողությունների վրա կառուցված թեզերի տարածման հետ։ Արդյոք Ադրբեջանը համանմանություններ չի գտնում Ցեղասպանության կոնվենցիայի դրույթների և Լեռնային Ղարաբաղի 10-ամսյա շրջափակման առաջացած հումանիտար աղետի հետևանքների միջև, 2023 թ․ սեպտեմբերի 19-20 -ի պատերազմի ժամանակ քաղաքացիական ենթակառուցվածների թիրախավորումը մի՞թե պատերազմական հանցանք չէ։ Էթնիկ զտման և բռնի տեղահանության ընթացքում արձանագրվել է 64 քաղաքացիական անձանց մահ, որի ամբողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական էթնոֆոբ քաղաքականության վրա։

Սակայն է՛լ ավելի զազրելի են ռասայական խտրականության և էթնիկ ատելության մասին ադրբեջանական աղաղակումները։ Արդեն տասնամյակներ է, ինչ ադրբեջանական հասարակությունը սնվում է հայության նկատմամբ էթնիկ ատելության թույնով, ինչը հանգեցրել է Ռամիլ Սաֆարովի կողմից քնած հայ սպայի դաժանագույն սպանությանը, կամ Կամիլ Զեյնալլըի ու իր նմանների կողմից 44-օրյա պատերազմի ժամանակ և անգամ դրանից հետո քաղաքացիական անձանց սպանությանն ու խոշտանգմանը»,- ասված է համահայկական միության տարածած հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության մեջ շեշտվում է, որ Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը խստորեն դատապարտում է ադրբեջանական քաղաքական երեսպաշտությունը՝ ի դեմս Ադրբեջանի արտգործնախարարության տարածած հայտարարությունների, որոնք ոչ այլ ինչ են, եթե ոչ սեփական հանցանքները թաքցնելու համար հորինված մեղադրանքներ։

«Մենք կոչ ենք անում նախ առերեսվել Սումգայիթի, Բաքվի, Մարաղայի ջարդերի, պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի այլ հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտմանն ու ցեղասպանությանը և դիմել հստակ քայլերի՝ հայության ոտնահարված անօտարելի իրավունքների անվտանգ ու միջազգայնորեն երաշխավորված վերականագնման համար»,- եզրափակվում է հաղորդագրությունը:

Նախորդ Լուրը

Հայաստանի անվտանգային քաղաքականության առանցքային գաղափարը հարևանների հետ խնդիրների կարգավորումն է. փորձագետ

Հաջորդ Lուրը

Գերմանական հարթակում հայկական կողմի առաջնահերթությունը

Այլ Լուրեր

Քաղաքականություն

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025
Հայաստան

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025
Հայաստան

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025
Հաջորդ Lուրը

Գերմանական հարթակում հայկական կողմի առաջնահերթությունը

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)