09-09-2026 / 00:46
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Գերմանական հարթակում հայկական կողմի առաջնահերթությունը

2024/02/29 14:57
Ադրբեջան, Հայաստան, Քաղաքականություն


Գերմանական հարթակը, որը, ըստ էության, նոր իրողություն է Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացի տարաբնույթ միջնորդական ձևաչափերի շղթայում, միանշանակ կերպով պետք է դիտարկվի՝ որպես ընդհանուր՝ արևմտյան, այսինքն՝ վաշինգտոնյան, բրյուսելյան և ԵՀՔ հարթակների շարունակություն, այլ ոչ որևէ կերպ՝ որպես նոր հարթակ, նոր օրակարգով։ Կասկածից վեր է՝ ադրբեջանական կողմը ձգտելու է գործընթացը ներկայացնել և առաջ մղել հենց այդ տրամաբանությամբ։
Մինչդեռ հայկական կողմի պնդումը պետք է լինի Բեռլինում նոր օրակարգի ներդրման ադրբեջանական փորձերի կանխումը և առնվազն 2023թ. հոկտեմբերին Ադրբեջանի կողմից բոյկոտված Գրանադայի հանդիպման ընթացքում նախապատրաստված օրակարգի վերարտադրումը։

Ի վերջո, կարևորը ոչ թե վայրն է, այլ բանակցային սեղանին եղած նյութը, թեկուզ թող դա լինի հեռավոր Լիսաբոնում։
Իսկ տվյալ դեպքում, հենց Ադրբեջանն էր վերջին ամիսներին ամեն կերպ փորձում հրաժարվել արևմտյան հարթակների օրակարգերից, որը տարբեր գործոններով պայմանավորված՝ Բաքվի կաշկանվածության միանշանակ ցուցիչ է։

Ինչ վերաբերում է բանակցային գործընթացի արդյունավետությանը, ապա այնքան էլ մեծ չեն լավատեսական ակնկալիքները։ Քանի որ, բացի Բաքվի շարոնակվող առավելապաշտական դիրքորոշումից, միանշանակ է՝ թեմային միջամտելու է նաև Ռուսաստանը՝ Ադրբեջանի ձեռամբ ձգտելով վիժեցնել գործընթացը։ Քանի որ այնն ինչ-որ փուլում կարող է հանգեցնել «նոյեմբերի 9»-ի ձևաչափի փաստաթղթավորված չեղարկմանը, այսինքն՝ Մոսկվայի ռազմավարական կորուստներին։

Արմեն Պետրոսյան

Նախորդ Լուրը

Ադրբեջանական հասարակությունը տասնամյակներով սնվում է հայության նկատմամբ ատելությամբ. Համահայկական միություն

Հաջորդ Lուրը

«Տարածաշրջանում հարցերը պետք է լուծվեն առանց դրսի ուժերի». Քըլըչ

Այլ Լուրեր

Արցախ

44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ․ ՔԿ

08/09/2026
Screenshot
Անվտանգություն

Կալաս. Լուկաշենկոն Բելառուսը վերածել է Ռուսաստանի համար պատերազմի հարթակի

08/09/2026
ՌԴ

Լավրով․ Թրամփը փակված է համարում Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը

08/09/2026
Հաջորդ Lուրը

«Տարածաշրջանում հարցերը պետք է լուծվեն առանց դրսի ուժերի». Քըլըչ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Իսլամաբադի հուշագրի կատարումը կարող է թուլացնել տարածաշրջանային լարվածությունը. Արաղչի

08/09/2026

ՀՀ և ՌԴ հարաբերությունները մեծ ընտանիքի հարաբերությունների են նման. Չայկա

08/09/2026

Պատերազմում հաղթանակը շատ մոտ է. Պեսկով

08/09/2026

Թուրքիայի Անթալիա նահանգում հրդեհներ են

08/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)