07-04-2026 / 03:01
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Բռնի անհետացած անձանց իրավունքների երաշխավորման հարցը մեզ համար շարունակում է արդիական մնալ. ՄԻՊ

2024/08/30 15:22
Անվտանգություն, Արցախ, Հայաստան, Քաղաքականություն

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հանդես է եկել ուղերձով՝ Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրվա կապակցությամբ:

«Օգոստոսի 30-ը Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրն է:

Մարդկանց բռնի անհետացումը միջազգային իրավական փաստաթղթերով սահմանված մի շարք իրավունքների խախտում է։

Դժբախտաբար, աշխարհում ընթացող զինված հակամարտությունները նպաստում են բռնի անհետացումների շարունակականությանը՝ տառապանք պատճառելով ինչպես բռնի անհետացած անձանց, այնպես էլ վերջիններիս ընտանիքների անդամներին։

Բռնի անհետացած անձանց և նրանց ընտանիքների անդամների իրավունքների երաշխավորման հարցը մեզ համար էլ շարունակում է արդիական մնալ:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն այս տարիների ընթացքում հավաքագրել և միջազգային տարբեր դերակատարներին է ներկայացրել Ադրբեջանի իշխանությունների կողմից էթնիկ հայերի իրավունքների կոպիտ խախտումները, այդ թվում՝ բռնի անհետացած անձանց և նրանց ընտանիքների անդամների իրավունքների խախտումների տեսանկյունից։

Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանությունն իմ գործունեության առաջնահերթություններից է։

Թե՛  ես, թե՛ իմ աշխատակազմը պարբերաբար հանդիպումներ ենք ունենում անհայտ կորած անձանց հարազատների հետ․ խնդիրները տարբեր ձևաչափերով ներկայացվում են միջազգային դերակատարներին և ներպետական իրավասու տարբեր մարմիններին։

Այս առումով, Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ պետությունը կրում է պարտականություն՝ գործադրելու միջազգային իրավունքում առկա կառուցակարգերն ու շարունակելու իր ջանքերը՝ ուղղված անհայտ կորած բոլոր անձանց ճակատագրերը պարզելուն և նրանց ընտանիքների անդամների իրավունքների ապահովմանը»,- ասված է ուղերձում:

Նախորդ Լուրը

Համաձայնեցվում է 3+3 ձևաչափով հաջորդ հանդիպման ժամկետը․ ՌԴ դեսպան

Հաջորդ Lուրը

Սեպտեմբերի 8-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում կմատուցվի 12-րդ պատարագը

Այլ Լուրեր

Անվտանգություն

Լուկաշենկո․ ՀԱՊԿ-ը պետք է զգուշությամբ մոտենա Հայաստանի հետ աշխատանքին

06/04/2026
Հայաստան

Պեսկով․ Հայաստանը չի կարող միաժամանակ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի անդամ լինել

06/04/2026
Իրան

Վրաստանն ԱՄՆ-Իրան հակասությունների համար հարթակ չէ. Պապուաշվիլիի պատասխանը Իրանի դեսպանին

06/04/2026
Հաջորդ Lուրը

Սեպտեմբերի 8-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում կմատուցվի 12-րդ պատարագը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Լուկաշենկո․ ՀԱՊԿ-ը պետք է զգուշությամբ մոտենա Հայաստանի հետ աշխատանքին

06/04/2026

Պեսկով․ Հայաստանը չի կարող միաժամանակ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի անդամ լինել

06/04/2026

Վրաստանն ԱՄՆ-Իրան հակասությունների համար հարթակ չէ. Պապուաշվիլիի պատասխանը Իրանի դեսպանին

06/04/2026

Թուրքիան հերքել է Իրանին զենք մատակարարելու մասին լուրերը

06/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)