18-05-2025 / 01:46
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Սեպտեմբերի 8-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում կմատուցվի 12-րդ պատարագը

2024/08/30 17:01
Թուրքիա, Քաղաքականություն

Մեկնարկել են Վանա լճի Աղթամար կղզու հայկական Սուրբ Խաչ եկեղեցում այս տարի անցկացվելիք  պատարագի նախապատրաստական ​​աշխատանքները:

Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցում 95 տարվա դադարից հետո Թուրքիայի զբոսաշրջության և մշակույթի նախարարության հատուկ թույլտվությամբ առաջին պատարագը մատուցվել էր 2010-ի սեպտեմբերի 19-ին։

Արարողությունը, որին մասնակցելու են հազարավոր զբոսաշրջիկներ Թուրքիայից և արտերկրից, այս տարվա սեպտեմբերի 8-ին կանցկացվի արդեն 12-րդ անգամ։

Վանի հայազգի բնակիչ Գայանե Գևորգյանը Թուրքիայում լույս տեսնող «Agos» հայկական շաբաթերթի հետ զրույցում Թուրքիայում և ամբողջ աշխարհում ապրող բոլոր հայերին հրավիրել է ներկա գտնվելու եկեղեցում իրականացվելիք արարողությանը:

Նա նաև հույս է հայտնել, որ այս տարի էլ ավելի շատ մարդիկ կայցելեն Սուրբ Խաչ եկեղեցի: 

Պատմ. Աղթամարի Սբ․ Խաչ եկեղեցին կառուցվել է 915-921թթ․ Վասպուրականի թագավոր Գագիկ Արծրունու հրամանով։ Եկեղեցին կառուցել է հայտնի ճարտարապետ, նկարիչ և քանդակագործ Մանվելը (Մոնուել)։ 1113-1895թթ այնտեղ գործել է Աղթամարի առանձին կաթողիկոսարանը, որի վերացումից հետո նրան պատկանող վանքերն ու եկեղեցիներն անցել էին Պոլսի հայոց պատրիարքարանին։ Կղզին ու եկեղեցին լքվել է 1915 թվականին Հայոց ցեղասպանությունից հետո։

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը 2005 թվականին ձեռնարկել էր Վանի Գևաշ (պատմ․ Ոստան) գավառում վարչական տարածքում գտնվող Աղթամար կղզու Սբ․ Խաչ եկեղեցու վերականգնման աշխատանքները: Մոտ երկու տարի տևած վերակառուցման նախագծի համար շուրջ 4 միլիոն լիրա է ծախսվել: 2007-ին եկեղեցին այցելուների համար բացվել էր որպես թանգարան:

95 տարվա դադարից հետո 2010 թվականից ի վեր ամեն տարվա սեպտեմբերին՝ Խաչվերացի տոնին հաջորդող կիրակի օրը, Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ է մատուցվում: Սակայն 2015-2017 թվականների ընթացքում շրջանում քուրդ զինյալների և թուրքական զինուժի միջև պարբերական բախումների հետևանքով պատկան մարմինները պատարագ անցկացնել չէին արտոնել: Եռամյա դադարից հետո 2018-ին եկեղեցում կրկին պատարագ տեղի ունեցավ:  Սակայն 2020թ. նոր տիպի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված չթույլատրվեց պատարագ մատուցել, իսկ 2021թ. պատարագին թույլ տրվեց այցելել միայն սահամանափակ թվով հրավիրյալների և հավատարմագրված անձանց:

Source: Ermenihaber.am
Նախորդ Լուրը

Բռնի անհետացած անձանց իրավունքների երաշխավորման հարցը մեզ համար շարունակում է արդիական մնալ. ՄԻՊ

Հաջորդ Lուրը

Թուրքիայում հայտնաբերվել է 20-րդ դարի հայկական գերեզմանաքար

Այլ Լուրեր

Թուրքիա

Ստամբուլում ՌԴ-Ուկրանիա բանակցություններն ավարտվել են

16/05/2025
Անվտանգություն

Ստամբուլում մեկնարկել են Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները

16/05/2025
Ադրբեջան

ԵՄ-ն Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում

16/05/2025
Հաջորդ Lուրը

Թուրքիայում հայտնաբերվել է 20-րդ դարի հայկական գերեզմանաքար

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ստամբուլում ՌԴ-Ուկրանիա բանակցություններն ավարտվել են

16/05/2025

Ստամբուլում մեկնարկել են Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները

16/05/2025

ԵՄ-ն Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում

16/05/2025

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը խաղաղության համաձայնագրի շուրջ քննարկումներ կունենա Երևանի և Բաքվի հետ

16/05/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)