07-04-2026 / 18:08
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Amnesty Int-ը մտահոգված է Հայաստանի հետ խաղաղության օգտին հանդես եկող ադրբեջանցի գործիչների ձերբակալություններով

2024/09/03 13:53
Uncategorized @hy

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն Ադրբեջանին կոչ է անում անհապաղ ազատ արձակել վերջին օրերին ձերբակալված լրագրողներին ու ակտիվիստներին։

Amnesty International-ի Հարվային Կովկասի հարցերով հետազոտող Նատալյա Նոզաձեն հայտարարել է, որ Ադրբեջանի կառավարության քննադատների՝ անհանգստություն առաջացնող կալանավորումներն ու ձերբակալությունները չպետք է մնան առանց ուշադրության։

«Միջազգային հանրությունը պետք է վճռական կերպով դատապարտի այն։ Վերջին երկու շաբաթներն՝  նախընտրական քարոզարշավի ընթացքում երկու ազդեցիկ հանրային գործիչներ են ձերբակալվել մտացածին մեղադրանքներով, իսկ ուրիշները բախվել են հետապնդումների ու սպառնալիքների։ Լրագրողների և ակտիվիստների հետապնդումները ոչ այլ ինչ են, քան այլախոհությունը ճնշելու և խոսքի ազատությունը սահմանափակելու փորձ, հատկապես նրանց դեպքում, ովքեր խաղաղություն են քարոզում Հայաստանի հետ»,-նշել է նա։

Իրավապաշտպան կազմակերպությունը հիշեցրել է, որ առաջիկայում Ադրբեջանը պատրաստվում է հյուրընկալել COP29 գագաթնաժողովը, և դրան ընդառաջ շատ կարևոր է, որ համաշխարհային առաջնորդները պատասխանատվության ենթարկեն կառավարությանը մարդու իրավունքների շարունակական խախտումների համար:

«Կոչ ենք անում անհապաղ և անվերապահ ազատ արձակել բոլոր նրանց, ովքեր կալանավորվել են բացառապես իրենց մարդու իրավունքների իրացման համար»,-ասել է փորձագետը։

Amnesty International  կազմակերպությունը հիշեցրել է՝ օգոստոսի 21-ին հետազոտող և ակտիվիստ Բահրուզ Սամեդովը ձերբակալվել և մեղադրվում է «պետական դավաճանության» մեջ՝ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի քաղաքականության քննադատական հոդվածների և հայ ակտիվիստների հետ կապերի համար։ Նույն կերպ հուլիսին ձերբակալվել է թալիշ փոքրամասնության իրավունքների պաշտպան Իգբալ Աբիլովը և մեղադրվում է «պետական դավաճանության» մեջ։ Երկուսն էլ մնում են անազատության մեջ։

Օգոստոսի 23-ին Սամեդ Շիհին, որը Վրաստանում գործող Հարավային Կովկասի հարցերով մասնագիտացված OC Media-ի հեղինակներից է և Բահրուզ Սամեդովի ընկերը, կալանավորվել և հաջորդ օրն ազատ է արձակվել։ Դրանից հետո ֆեյսբուքյան գրառման մեջ նա հաստատել է, որ Սամեդովը կապեր ունի Հայաստանի քաղաքացիների հետ, ինչը ընկալվել է որպես Սամեդովի դեմ ցուցմունք տալու խոստովանություն։ 

Սամեդ Շիհիի ընկերներից ոմանք կարծում են, որ նա կարող էր դա գրել ճնշման տակ։ Օգոստոսի 27-ին OC Media-ի մեկ այլ գրող Ջավիդ Աղան կալանավորվել է Բաքվի օդանավակայանում՝ որպես Սամեդովի գործով վկա, և այդ ժամանակից ի վեր մնում է կալանքի տակ: Օգոստոսի 31-ին ձերբակալվել է Իգբալ Աբիլովի փաստաբան Ֆարիզ Նամազլին, երեք ժամ հարցաքննվել և առանց մեղադրանքի ազատվել:

Նախորդ Լուրը

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 3000 անձ ստացել է ՀՀ քաղաքացիություն

Հաջորդ Lուրը

Al Watan. Թուրքիան ու Սիրիան առաջիկայում բանակցություններ կանցկացնեն

Այլ Լուրեր

Uncategorized @hy

Հրթիռային հարվածների հետևանքով վնասվել է Թեհրանի Սուրբ Նիկողայոս ուղղափառ տաճարը

01/04/2026
Uncategorized @hy

Նյու Յորքի օդանավակայանում ինքնաթիռը թռիչքուղու վրա բախվել է հրշեջ մեքենային, կան տուժածներ

23/03/2026
Uncategorized @hy

Թուրքիայի ՊՆ․ Ադանայում ևս մեկ «Patriot» ՀՕՊ համակարգ կտեղակայվի

18/03/2026
Հաջորդ Lուրը

Al Watan. Թուրքիան ու Սիրիան առաջիկայում բանակցություններ կանցկացնեն

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Կարմիր խաչը կշարունակի երկխոսությունն Ադրբեջանի հետ հումանիտար հարցերի շուրջ

07/04/2026

Պայթուններ Իրանի Խարգ կղզում

07/04/2026

Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում բոլոր աշխատանքներն ավարտված են լինելու. Ժաննա Անդրեասյան

07/04/2026

Սաուդյան Արաբիայի և Բահրեյնի միջև կամուրջը փակվել է

07/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)