Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվն Իրանում ավելացել է 2․875-ով՝ կազմելով 50․468: Նախորդ օրվա ցուցանիշով՝ վարակվածների թիվը 2․987 էր։
Վերջին 24 ժամվա ընթացքում մահվան 124 դեպք է արձանագրվել։ Մահացած հիվանդների ընդհանուր թիվը կազմում է 3․160: Նախորդ օրվա ցուցանիշով՝ մահվան 138 դեպք էր արձանագրվել։ Ապաքինված հիվանդների թիվը կազմում է 16․711:
Նշենք նաև, որ ըստ Իրանի կառավարության խոսնակի՝ Իրանն արդեն ունակ է կորոնավիրուսի ախտորոշման թեստեր արտահանել։