19-11-2025 / 22:50
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հայկական երկրորդ ցեղասպանություն․ Սումգայիթի ջարդեր

2025/02/27 08:45
Ադրբեջան, Անվտանգություն, Արցախ, Կարևոր, Հայաստան

1988 թվականի փետրվարի 27-29-ն ընկած ժամանակահատվածում Բաքվից 26 կմ հեռավորության վրա գտնվող, մոտ 250 000 բնակչություն ունեցող Սումգայիթ քաղաքում, որտեղ ապրում էին շուրջ 18 000 հայեր, տեղի ունեցան հայ բնակչության զանգվածային ջարդեր, կոտորածներ[1]։ Սակայն մինչ օրս վերջնականապես բացահայտված չէ, թե ադրբեջանական կողմից ովքեր են ծրագրել և կազմակերպել հայերի սպանդը, ինչու չկանխվեց ջարդը, և ինչու ԽՍՀՄ ղեկավարությունն ու իրավապահ մարմինները չկանխեցին, պատշաճ կերպով չդատապարտեցին հանցագործությունն ու դրան համապատասխան քաղաքական և իրավական գնահատական չտվեցին[2]։

Հայերի ջարդի վերաբերյալ առկա են ականատեսների բազմաթիվ վկայություններ, միջազգային կառույցների զեկուցումներ, պաշտոնական փաստաթղթեր, դատական գործերի նյութեր և դատավճիռներ, գրում է Գեղարդ հիմնադրամը:

Ի պատասխան արցախցիների՝ Խորհրդային Հայաստանի հետ վերամիավորման արդար պահանջի՝ ադրբեջանական կողմն սկսեց սպառնալ նրանց ֆիզիկական բռնությամբ։ Դեռևս 1988 թվականի փետրվարի 14-ին, երբ Ստեփանակերտում անցկացվեց առաջին հանրահավաքը, Ադրբեջանի Կոմկուսի կենտկոմի բաժնի վարիչ Ասադովը հայտարարեց, թե «հարյուր հազար ադրբեջանցիներ պատրաստ են ցանկացած պահի ներխուժել Ղարաբաղ և սկսել կոտորած»[3]։

Ջարդերից առաջ և դրանց ողջ ընթացքում Սումգայիթում տարածվել են կեղծ լուրեր Հայկական ԽՍՀ Կապան քաղաքում և Լեռնային Ղարաբաղում ադրբեջանցիների նկատմամբ ազգային հիմքով իրականացվող հետապնդումների և դաժանությունների վերաբերյալ։

1990-ական թվականներին ադրբեջանական հասարակական գիտակցության մեջ մասսայականություն էր վայելում, այսպես կոչված, «բունիաթովյան վարկածը»[4], որը սումգայիթյան ջարդերի պատասխանատուներ էր համարում հայ ազգայնականներին, որոնք իբր այդ ամենը կազմակերպել էին ադրբեջանցիներին անվանարկելու նպատակով։ Այս նույն թեզն առաջ է քաշում նաև Ադրբեջանական ԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, ԳԱ Պատմության ինստիտուտի փոխտնօրեն Մ․ Իսմայիլովը։ Վերջինս իր գրքում նշում է․ «․․․Սումգայիթյան իրադարձությունների կազմակերպումը հայ ծայրահեղականների ձեռքի գործն է՝ ադրբեջանցի ժողովրդին սևացնելու և ԼՂԻՄ-ի անջատվելը դյուրացնելու համար․․․»[5]։

Վերջին շրջանում «բունիաթովյան վարկածը» դիտարկվում է որպես «դավադրության տեսության ակնառու օրինակ»[6]։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում:

Նախորդ Լուրը

Ադրբեջանը պաշտոնապես դեռ չի պատասխանել կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի առաջարկին․ Փաշինյան

Հաջորդ Lուրը

Գազայում ցրտից առնվազն 15 երեխա է մահացել

Այլ Լուրեր

Հայաստան

Ի՞նչ են խոսել Հայաստանի և Սիրիայի ԱԳ նախարարները

19/11/2025
Հայաստան

Գևորգ Պապոյանը կգործուղվի Վրաստան

19/11/2025
Ադրբեջան

«Վիգենն այլևս չի քայլում, նրան Բաքվի բանտում զրկել են անգամ դեղորայքից». կինն օգնություն է խնդրում. Ազատություն

19/11/2025
Հաջորդ Lուրը

Գազայում ցրտից առնվազն 15 երեխա է մահացել

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ի՞նչ են խոսել Հայաստանի և Սիրիայի ԱԳ նախարարները

19/11/2025

Լուվրի կողոպուտից հետո մինչև 2026-ի վերջը 100 արտաքին տեսախցիկ կտեղադրվի թանգարանում

19/11/2025

Երևանյան միջազգային թատերական փառատոնը կհյուրընկալի թատերախմբեր նաև Վրաստանից ու Թուրքիայից

19/11/2025

Գևորգ Պապոյանը կգործուղվի Վրաստան

19/11/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)