03-02-2026 / 02:08
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրք լրագրող․ «ՀՀ հետ հարաբերությունների կարգավորումը կարևոր է Թուրքիայի ռեգիոանալ հեռանկարի համար»

2025/03/18 12:25
Թուրքիա, Քաղաքականություն

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ Ermenihaber.am-ը զրուցել է Երևանում գտնվող «T24» լրատվական կայքի թուրք լրագրող, քաղաքական հարցերով ավագ մեկնաբան Բարչըն Յինանչի հետ։

– Տիկին Յինանչ, ինչպես գիտենք, 2022-ից կրկին մեկնարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Բազմաթիվ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, բայց դրանցից միայն մեկը կամ երկուսն են կատարվել։ 

Ավելին, թուրք պաշտոնյաներից շարունակում ենք նույն բաները լսել, որ Թուրքիան հարաբերությունները համակարգում է Ադրբեջանի հետ։ Ըստ Ձեզ՝ Թուրքիան ինչու՞ է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը կապում Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի հետ։

– Այժմ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունները շատ առանձնահատուկ են, մենք դա հասկանում ենք ու դա այդպես է։ Եվ այդ  «երկու պետություն, մեկ ազգ» կարգախոսը իսկապես բացատրում է երկու երկրների միջև հարաբերությունները։ Դա փաստ է և այդ փաստը դուք չեք կարող փոխել։ Մենք այն իրավիճակում ենք, որ պետք է ըստ այդ փաստի գործենք։ Ես դա ժամանակ առ ժամանակ եմ ասում ու կարծում եմ, որ Հայաստանն ու Ադրբեջանը և Հայաստանն ու Թուրքիան պետք է հնարավորինս արագ կարգավորեն հարաբերությունները։ Անկեղծ, երանի ժամանակ չկորցնեն ու պահ առաջ դա կյանքի կոչեն։

Երբեմն եղբայրների միջև կարող են տարաձայնություններ լինել, միշտ չէ, որ ընտանիքի անդամներն ամեն ինչի մասին նույն կերպ են մտածում։

Եթե նման բան լիներ, Թուրքիան ի սկզբանե կասեր՝ «Ես շահագրգռված չեմ կարգավորմամբ»։ 

Նայում ենք անցյալին և տեսնում ֆուտբոլային դիվանագիտություն և այլն: Հետևաբար, կարծում եմ, որ Թուրքիան ցանկանում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ։  Կարծում եմ նաև, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կարևոր է Թուրքիայի տարածաշրջանային հեռանկարի համար։ Բայց այս պահին, ցավոք սրտի, դրան խանգարում են հարաբերությունները Ադրբեջանի հետ։ Մենք նման որոշում ենք կայացնում և, ինչպես ասացի, որպես լրագրող փորձում եմ դա քննադատել։ «Երանի այսպես չլիներ, կուզենայի, որ Ադրբեջանն ու Հայաստանը, Թուրքիան ու Հայաստանը կարգավորվեին հարաբերությունները որքան հնարավոր է շուտ»։ Նույնիսկ եթե դա լիակատար կարգավորում  չլինի էլ ես կցանկանայի, որ Թուրքիան որոշ քայլեր ձեռնարկեր առանց սպասելու և կարծում եմ, դա Ադրբեջանի օգտին էլ կլինի։

Ըստ լրագրողի, եթե Թուրքիան և Հայաստանը կարգավորեն հարաբերությունները, դա լավ կլինի նաև Ադրբեջանի համար։ Այսինքն, երբ ես սա ասում եմ, դա նրանից չէ, որ արհամարհում եմ Ադրբեջանի շահերը, ընդհակառակը, կարծում եմ, որ Ադրբեջանին պետք է ձեռնտու լինի հնարավորինս արագ համաձայնության գալը։

Ձեր հարցի կարճ պատասխանն այն է, որ Ադրբեջանը և Թուրքիան արտասովոր եղբայրական հարաբերություններ ունեն։ Նախագահ Էրդողանը և Ադրբեջանի ղեկավար Ալիևն առանձնահատուկ հարաբերություններ ունեն և այո, Ադրբեջանն իսկապես շատ կարևոր ներդրումներ ունի Թուրքիայում։

Սրանք կարևոր գործոններ են ու կան նաև այդ հուզական կապերը, բայց ինչ-որ պահի աշխարհաքաղաքականությունը երբեմն կարող է տապալել այդ զգացմունքային կապերը, և ինչ-որ պահի, կարծում եմ, Անկարան նույնպես խրախուսում է Բաքվին ու խրախուսում է իր փակ դռների հետևում։

Կարծում եմ, որ (Անկարան-խմբ․) ասում է՝ «Դե թող շատ չուշանա (կարգավորման գործընթացը, խաղաղության պայմանագրի կնքումը խմբ․), եկեք արդեն ավարտին հասցնենք»: 

Այնպես չէ, որ ես գիտեմ ու խոսում եմ, բայց դա իմ լրագրողական ենթադրությունն է,  զգայարաններս դա են հուշում։

Նախորդ Լուրը

Վրաստանի ընդդիմությունը մեղադրանքներ է հնչեցնում նախկին նախագահի հասցեին

Հաջորդ Lուրը

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը. ՊՆ

Այլ Լուրեր

Իրան

3 հնարավոր սցենար ԱՄՆ-Իրան հակամարտության ներկա շրջափուլի համատեքստում

02/02/2026
Թուրքիա

Թուրքիայում կարծում են, որ Իգդիրը կարող է դառնալ միջազգային լոգիստիկ կենտրոն

02/02/2026
Իրան

Խամենեի. Եթե ԱՄՆ-ն պատերազմի սկսի, դա կվերածվի տարածաշրջանային պատերազմի

02/02/2026
Հաջորդ Lուրը

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը. ՊՆ

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

3 հնարավոր սցենար ԱՄՆ-Իրան հակամարտության ներկա շրջափուլի համատեքստում

02/02/2026

Թուրքիայում կարծում են, որ Իգդիրը կարող է դառնալ միջազգային լոգիստիկ կենտրոն

02/02/2026

Ալեն Սիմոնյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային հարցերին

02/02/2026

Հրապարակվել է Ադրբեջանում հայ պատանդների և մշակութային ոչնչացման վերաբերյալ թարմացված զեկույց

02/02/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)