15-05-2025 / 19:23
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Արաղչին հույս է հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը հնարավորինս շուտ կստորագրեն խաղաղության համաձայնագիրը

2025/03/25 15:51
Ադրբեջան, Անվտանգություն, Իրան, Կարևոր, Հայաստան, Քաղաքականություն

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը հնարավորինս շուտ կստորագրեն խաղաղության համաձայնագիրը։ 

Իրանի ԱԳ նախարարն այդ մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին, թե որքանո՞վ է բարձր համարում Հարավային Կովկասում էսկալացիայի հավանականությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ խաղաղության համաձայնագրի նախագծի համաձայնեցման մասին Հայաստանի և Ադրբեջանից հնչած հայտարարություններից հետո Բաքուն սկսեց նոր նախապայմաններ առաջ քաշել համաձայնագրի ստորագրման համար և կեղծ տեղեկություններ տարածել սահմանին հայկական զինված ուժերի կողմից իբր հրադադարը խախտելու վերաբերյալ։ 

«Իրանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրին, և մենք հուսով ենք, որ երկու երկրների կողմից հնարավորինս շուտ վերջնական որոշում կկայացվի համաձայնագրի ստորագրման վերաբերյալ։  

Գտնում ենք, որ Հարավային Կովկասի խաղաղության և կայունության համար այդ համաձայնությունը շատ կարևոր է, այդ հարցը շատ կարևոր է նաև տնտեսական հարաբերությունների զարգացման համար, և հուսով ենք, որ այն խնդիրները, որոնք գոյություն ունեն, շուտով կլուծվեն, և այդ համաձայնագիրը կստորագրվի։ 

Ինչպես դուք նշեցիք, էսկալացիայի վտանգը տարածաշրջանում գոյություն ունի, և մենք հույս ունենք, որ խաղաղության համաձայնագրի ստորագրման դեպքում այդ վտանգները նվազագույնին կհասնեն, և մենք ականատես կլինենք տարածաշրջանի կայունությանը, որը բխում է բոլորի շահերից»,- նշեց Իրանի ԱԳ նախարարը։ 

Նախորդ Լուրը

Կապուղիների ապաշրջափակմանն Իրանը կողմ է, բայց պետք է հարգվեն երկրների տարածքային ամբողջականությունը . Իրանի ԱԳ նախարար

Հաջորդ Lուրը

Երուսաղեմում վերջին պեղումների ժամանակ հայտնաբերվել է հայերեն 4 արձանագրություն.(լուսանկար)

Այլ Լուրեր

Թուրքիա

Ավարտվել է Էրդողան-Զելենսկի հանդիպումը

15/05/2025
Թուրքիա

Պուտինը չի մեկնի Ստամբուլ. Պեսկով

15/05/2025
Թուրքիա

Անկարայում մեկնարկել է Էրդողան-Զելենսկի հանդիպումը

15/05/2025
Հաջորդ Lուրը

Երուսաղեմում վերջին պեղումների ժամանակ հայտնաբերվել է հայերեն 4 արձանագրություն.(լուսանկար)

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ավարտվել է Էրդողան-Զելենսկի հանդիպումը

15/05/2025

Պուտինը չի մեկնի Ստամբուլ. Պեսկով

15/05/2025

Անկարայում մեկնարկել է Էրդողան-Զելենսկի հանդիպումը

15/05/2025

Կառավարությունը կկարողանա ռազմական նշանակության արտադրանքն օգտագործել ռազմարդյունաբերության զարգացման նպատակով

15/05/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)