«Քրդստանի բանվորական» կուսակցությունը (PKK) հրապարակել է մայիսի 5-7-ը գումարված 12-րդ կոնգրեսի որոշումները՝ հայտարարելով զենքը վայր դնելու և ինքնալուծարման մասին։
Նշվել է, որ կոնգրեսը որոշել է, որ «ՔԲԿ-ի պայքարը մասնատել է քուրդ ժողովրդի ժխտման և ոչնչացման քաղաքականությունը, Քրդական հարցը բերել է ժողովրդավար քաղաքական ճանապարհով լուծելու հանգրվանի և այդպիսով ՔԲԿ-ն ամբողջացրել է իր պատմական առաքելությունը։ Կոնգրեսը դադարեցրել է ՔԲԿ-ի անվան տակ աշխատանքները՝ որոշելով լուծարել կառույցը և դադարեցնել զինված պայքարը»։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահն անդրադարձել էր Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Քրդստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հնարավոր զինաթափման և ինքնալուծարման գործընթացին:
Հավելենք, որ Թուրքիայի Իմրալը կղզում ցմահ բանտարված PKK–ի (Քրդստանի բանվորական կուսակցություն) առաջնորդ Աբդուլլահ Օջալանը PKK–ի զինյալներին կոչ էր արել վայր դնել զենքերը եւ լուծարել PKK–ն։
Թուրքիայի քրդական DEM կուսակցության 7 հոգանոց պատվիրակությունը, ովքեր Իմրալը կղզում հանդիպել են PKK–ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ, հայտարարել են Աբդուլլահ Օջալանի ուղերձի մասին։
Հիշեցնենք, որ PKK-ն Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն։ Այն հիմնադրվել է 1978թ. նոյեմբերի 27-ին՝ Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում։ Հիմնադիրը Աբդուլլահ Օջալանն է, ով այժմ ցմահ բանտարկված է Թուրքիայի Իմրալը կղզում։







