17-09-2026 / 05:24
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Էրդողանը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

2025/05/12 14:38
Թուրքիա, Քաղաքականություն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին տեղեկացրել է, որ Անկարան պատրաստ է կազմակերպել Ուկրաինայի հարցով բանակցություններն իր երկրում, հաղորդում է Թուրքիայի ղեկավարի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Նա ողջունել է Ռուսաստանի նախագահի հայտարարությունը Ստամբուլում Ուկրաինայի հարցով բանակցությունների վերսկսման մասին և ասել, որ համապարփակ հրադադարը կստեղծի անհրաժեշտ մթնոլորտ կառուցողական խաղաղ բանակցությունների համար։

Թուրքիայի ղեկավարը նաև նշել է, որ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար բացվել է հնարավորությունների պատուհան։

Մայիսի 11-ի գիշերը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կքննարկի Ստամբուլում Ուկրաինայի հետ ուղիղ բանակցություններ անցկացնելու հնարավորությունը:

Ռուսաստանի առաջնորդը նաև առաջարկեց, որ Կիևը, անկախ ամեն ինչից, մայիսի 15-ին վերսկսի Ստամբուլում ուղիղ բանակցությունները՝ առանց որևէ նախապայմանի: Նա նշեց, որ Կիևը ընդհանրապես չի արձագանքել Հաղթանակի 80-ամյակի ժամանակ կրակը դադարեցնելու Ռուսաստանի առաջարկին: Ռուսաստանի նախագահը չբացառեց, որ Ուկրաինայի հետ բանակցությունների ընթացքում կարող է հրադադար կնքվել: Նա հավելեց, որ Ռուսաստանի առաջարկը, «ինչպես ասում են՝ սեղանին է», որոշումը Կիևինն է ու նրան ուղղորդողներինը:

Նախորդ Լուրը

Վրաստանը ԵՄ-ին հարաբերությունների վերագործարկում կառաջարկի

Հաջորդ Lուրը

Ադրբեջանցի զինվորականները կմեկնեն Թուրքիա

Այլ Լուրեր

Թուրքիա

Ֆորմուլա 1-ի Գրան Պրին կանցկացվի նաև Ստամբուլում

16/09/2026
Ադրբեջան

Թուրքիայի ՊՆ ղեկավար. Հույս ունենք, որ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ մնայուն խաղաղություն կհաստատվի

16/09/2026
Մերձավոր Արևելք

Լիբանանի դատախազը Բեյրութի նավահանգստի պայթյունի գործով պահանջել է մեղադրանք առաջադրել նախկին նախագահ Միշել Աունին

16/09/2026
Հաջորդ Lուրը

Ադրբեջանցի զինվորականները կմեկնեն Թուրքիա

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ֆորմուլա 1-ի Գրան Պրին կանցկացվի նաև Ստամբուլում

16/09/2026

Գերմանիայում հիվանդանոցները պատրաստում են հնարավոր պատերազմի սցենարին

16/09/2026

Հայաստանն ու Վրաստանը քննարկել են միջխորհրդարանական կապերի ընդլայնումը

16/09/2026

Ալեն Սիմոնյան. Գանձասարի վերաբերյալ խոսել եմ Հաջիևի հետ

16/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)