11-07-2026 / 07:05
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ԼՂ-ից բռնի տեղահանվածների կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացում ակտիվություն է նկատվում

2025/05/23 13:24
Արցախ, Հայաստան, Հասարակություն

Հանրապետությունում մայիսի 20-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 9 հազար 451 անձ դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։ Նույն օրվա դրությամբ արդեն քաղաքացիություն ստացածների թիվը կազմում է 8 հազար  315 անձ։ ՀՀ քաղաքացիություն ստանալու անհրաժեշտություն ունեն միայն չափահաս անձինք։ Եթե ծնողներից մեկը ստացել է ՀՀ քաղաքացիություն, ապա անչափահասն արդեն ավտոմատ կերպով դառնում է ՀՀ քաղաքացի։ Արդեն 2000-ից ավելի անչափահաս այդ կերպ ստացել է ՀՀ քաղաքացիություն։

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը տեղեկացրեց, որ ԼՂ-ից բռնի տեղահանվածների կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացում ակտիվություն է նկատվում։ 

«Դիմելիության առումով նկատում ենք որոշակի ակտիվացում։ Եթե տարվա սկզբին օրական դիմումների քանակը կարող էր տատանվել 20-ի շրջանակում, ապա վերջին շրջանում օրական 40-50 նմանատիպ դիմումներ ենք ստանում»,-ասաց Արմեն Ղազարյանը։ 

Այդ ակտիվությունը ՆԳ նախարարի տեղակալը բացատրում է երկու հանգամանքով։ Նախ իր դերն ունի հանրապետությունում ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների համար բնակարանային ծրագիրը, որից օգտվելու համար ՀՀ քաղաքացիություն ունենալը պարտադիր բաղադրիչ է։ Հաջորդ գործոնը, ըստ Արմեն Ղազարյանի, իրազեկվածության հետ է կապված։ 

«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների քաղաքացիության թեմայի շուրջ միֆեր են հյուսվել։ Միֆեր, որոնք ոչ միայն իրավական հիմքեր չունեն, այլև իրականության հետ կապ չունեն։ Մենք հնարավորինս ինտենսիվ իրազեկել ենք, բացատրել ենք այս բավականին բարդ թեման։ Այն դյուրին չի, սակայն կամաց-կամաց ձևավորվում է այն ընկալումը, որ երկարաժամկետ իրավական կապ պետք է ստեղծել Հայաստանի հետ, իսկ դա հնարավոր է միայն քաղաքացիության ճանապարհով»,-հավելեց Արմեն Ղազարյանը։ 

Նախորդ Լուրը

«Ակնկալում ենք, որ Թուրքիան կհորդորի Պակիստանին դադարեցնել ահաբեկչությանն աջակցելը». Հնդկաստանի ԱԳՆ

Հաջորդ Lուրը

Իսրայելում պատգամավորին հեռացրել են ամբիոնից՝ Գազայում պատերազմը քննադատելուց հետո

Այլ Լուրեր

Կարևոր

Այսօրվանից ուժի մեջ է մտել «Ծնողական ժամ» կարգավորումը. ինչպես օգտվել

10/07/2026
Իրան

Զինված անձինք կրակ են բացել Ալի Խամենեիի դամբարանի մոտ

10/07/2026
ԱՄՆ

Ամերիկացի ինժեներները «TRIPP» նախագծի շրջանակներում ժամանել են Հայաստան

10/07/2026
Հաջորդ Lուրը

Իսրայելում պատգամավորին հեռացրել են ամբիոնից՝ Գազայում պատերազմը քննադատելուց հետո

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Բունդեսթագը մերժել է Ուկրաինային լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրելու նախագիծը

10/07/2026

Վաշինգտոնը չի ցանկանում, որ Իսրայելը ներգրավվի Իրանի դեմ հարվածներին

10/07/2026

Amnesty International-ը պահանջում է հետաքննել Լիբանանում իսրայելական հարվածները, որոնց հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել

10/07/2026

Կատարը, Պակիստանն ու տարածաշրջանային այլ երկրներ փորձում են կանխել ԱՄՆ-Իրան լայնամասշտաբ պատերազմը

10/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)